Խոշոր տնտեսվարողները կտուգանվեն օրենքի շրջանակներում
Այս օրենքը խոշոր հարկ վճարողներին պարտադրում է հրապարակել իրենց հաշվետվությունները։ Այս մասին այսօր հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը իր հեղինակած՝ Հաշվապահական հաշվառման մասին օրենքի նախագծի քննարկման շրջանակներում։
Նրա խոսքով՝ օրենքում կար բաց, որը հարկ վճարողներին թույլ էր տալիս խուսափել հրապարակումից:
«Մենք պարտավորություն ենք դրել տնտեսվարողների վրա տրամադրել այդ հաշվետվությունները էլեկտրոնային տարբերակի միջոցով։ Նրանք, ովքեր չեն տրամադրի այդ հաշվետվությունները, կտուգանվեն»,- նշեց Մանե Թանդիլյանը: