«Փաստ». Արմեն Գևորգյանը՝ փոխվարչապետ
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Ապրիլի 9–ից հետո նոր Սահմանադրությամբ մի քանի փոխվարչապետ կունենանք: Իշխանական վերնախավում քննարկվում է նախագահի աշխատակազմի ղեկավար, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հարցը: «Փաստի» աղբյուրի վկայությամբ, արդեն որոշվել է՝ Արմեն Գևորգյանը կզբաղեցնի փոխվարչապետերից մեկի պաշտոնը:
Քննարկվում է նաև Վաչե Գաբրիելյանին փոխվարչապետ թողնելու հարցը, չնայած նրա «տակից տարան» կիսատ-պռատ իր նախարարությունը: Ըստ որոշ լուրերի՝ դաշնակցությունը ևս ուզում է իր կադրերից մեկին տեսնել այս պաշտոնում, սակայն դեռևս հստակ չէ, թե առաջիկայում ինչ ֆորմատով կոալիցիա կկազմվի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում