Հայաստանում բնության և կենդանիների պաշտպանությունը․ ասուլիս-քննարկում՝ «Անդրադարձ» մամուլի ակումբում
Մարտի 3-ին աշխարհը նշում է վայրի բնության համաշխարհային օրը:
Օրվան ընդառաջ` մարտի 2-ին, ժամը 12.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբում տեղի կունենա ասուլիս-քննարկում «Հայաստանում բնության և կենդանիների պաշտպանության հարցերը, վայրի բնության ապօրինի շահագործման դեպքերն ու դրանց կանխարգելմանն ուղղված քայլերը, կենսաբազմազանության պահպանությունը, բույսերի և կենդանիների վտանգված տեսակների անհետացման ռիսկերը» թեմայով:
Ասուլիսի բանախոսներն են` Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն, Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը և ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության կենդանական ռեսուրսների կառավարման բաժնի պետ Սևակ Բալոյանը:
«Անդրադարձ» մամուլի ակումբի հասցեն է` Նալբանդյան 7/1, «Ավիատրանս» հյուրանոցի հարևանությամբ, մուտքը՝ Աբովյան փողոցից:
Հեռ.` 093 05 33 88: