Իսպանիան Ուկրաինային կտրամադրի Patriot հրթիռներՀայաստանի համար ընդհանրապես տարբերություն չկա, թե որտեղից կգնի․ ՔՊ-ական պատգամավոր Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասինՄահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը«Ինչպե՞ս կարող եք պահանջել ՀԱՊԿ-ից գործողություն այն դեպքերում, երբ Հայաստանի ղեկավարությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր Ադրբեջանին հանձնելու որոշում կայացրել»․ Մարիա Զախարովա
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը (տեսանյութ)
Օկուպացված Ակնայում փակվում է ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնըԱպրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկանՆիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. ովքեր են 3 թեկնածուներըԱրայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել, դա զգուշացում էր․․․ Ստեփան ԴանիելյանԱրևմտյան շահախմբերը պատասխանատու են դառնալու, որ շուտով Հայաստանում վարկաբեկվելու են արևմտյան արժեքները, դա է լինելու Փաշինյանի հետ նրանց «համերաշխության» գինը». քաղաքագետ Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներԿիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, և գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո. Թաթոյան (տեսանյութ)2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ«Հողատո՛ւ», «Նզովյա՛լ», «Դավաճա՛ն». երևանիցներն այս գրություններով պաստառներ են փակցրել Երևանի վարչական շրջաններում (լուսանկարներ)Ադրբեջանը կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի. Աբրահամյան
Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է
Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)Բունդեսթագում «ԼՂ հայերի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով է հանդես եկել Լուիս Մորենո ՕկամպոնՀութիները հայտնել են, որ հարձակվել են իսրայելական նավի վրաՂազախական կողմի առաջարկով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ խոսնակԻսրայելը տանկեր է տեղափոխում Գազայի հատվածՀենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»Հրդեհ՝ Գառնի գյուղումՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանովԳյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Ռուբեն ՄելիքյանԱննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՍասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում․ լուծարվելու է սփյուռքի բաժինը․ «Հրապարակ»Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. (լուսանկար) «Ժողովուրդ»Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Հայաստանի Մ-16 հավաքականը ՈՒԵՖԱ Զարգացման մրցաշարում զիջել է Բուլղարիային Բախվել են Mazda-ն ու BMW-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ, չի ունեցել վարորդական իրավունքի վկայական Ֆրանսահայ լրագրողը, ում արգելել են մուտք գործել Հայաստան, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Փաշինյանը ՔՊ-ականներին զեկուցել է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Տիգրան Աբրահամյանը ՁՊՎ-ում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին Տավուշում զիջումների դեմ խաղաղ հավաքներ են, ոստիկանության կողմից՝ բռնություն ու հետապնդում․ զեկույց Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Աբրահամյան Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է․ «Փաստինֆո» Խոշոր ավտովթար՝ Արագածոտնում․ բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Բարեղամ Հարությունյանի հաղթական ապրումները․ 35 ամյա մարզիկը 1-ին անգամ է դուրս գալիս ԵԱ եզրափակիչ (տեսանյութ) Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Չպետք է մոռանանք անցյալը, ազգին դարձնում են կով` հորթին կորցրած, բայց արածող․ Արմեն Աշոտյան
Քաղաքականություն

Սիրաշահել «տիրոջը»՝ համեղ պատառի համար․ Բաղդասարյանի հերթական աճպարարությունը

Ով ինչ ուզում է ասի, բայց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն ու փոխնախագահ Հեղինե Բիշարյանն իրար գտել են։ Խոսքերը մեկ արած՝ նրանք նույն հռետորաբանությամբ այնպես են ճառում, ասես գնում են զանգ կախելու։

Իր ճանկերով ՕԵԿ-ի անվան հետ խաղացողների աչքերը հանող, բայց հետո հենց ինքն այդ անունից հրաժարվող Հեղինե Բիշարյանը հիշել է, որ ինքն ՕԵԿ-ի անբաժան մասինիկն է․

«Եթե ես ասում եմ ես՝ ՕԵԿ-ը հետս է»։

Քաղաքական միևնույն ուղին բռնած այս զույգը ձեռք-ձեռքի տված, կեղտոտ հետագիծ թողնելով առաջ է շարժվում։ Ու թեև նրանց դիմակը վաղուց է պատռվել, ու բոլորն են հասկանում, թե ով՝ ով է, սակայն զույգը համառորեն փորձում է ինքն իրեն համոզել, մեզ հավատացնել, որ իրենց «նպատակն ազնիվ է՝ Հայաստանը դուրս բերել խոր փոսից»։

Այս զույգը երևի տեղյակ չէ, որ հենց իրենց նման քաղաքական աճպարարների ու խամաճիկների պատճառով երկիրն ընկավ «փոսի մեջ»։ Հիմա էլ եկել ու հարցադրմամբ են հանդես գալիս, թե

«Դուք գիտե՞ք՝ ի՞նչ է նշանակում աշխատել և վաստակած գումարով չկարողանալ ընտանիքը պահել»։

Հիմա մենք հարցնենք՝ ո՞ւր էիք մինչև հիմա, թե՞ շղարշը նոր վայր ընկավ ձեր աչքերից։ Երբ հայտարարում էիք, թե ամեն ինչ նորմալ է, չգիտեի՞ք, որ սուտ եք ասում, թե՞ հարկավոր էր այն ժամանակ հետույքներ շոյել ու սիրաշահել որոշներին։

Արթուր Բաղդասարյանն ընտրություններից է խոսում ու հայտարարում, թե

«Տեղի է ունեցել ոչ թե քաղաքական-գաղափարական պայքար, այլ պարզ գործարք՝ վաճառք»:

Հիմա դարձյալ հարց․ իսկ դուք այդ գործարքին չե՞ք մասնակցել, իսկ դուք չե՞ք վաճառվել։ Թե՞ Վանաձորի քաղաքապետի սիրառատ համբույրը Բիշարյանին հաջող առևտրի արդյունք չէր (սա միայն մեկ դեպքը)։

Առևտրականի արյունն ՕԵԿ-ի երակներում է, ու նույնիսկ անվանափոխությունը չկարողացավ մաքրել այդ արյան մեջ մտած ախտը։ Ու քանի որ խորհրդարան մտնելու հետ կապված իր առևտուրն այնքան էլ հաջող չընթացավ, Բաղդասարյանն այսօր «աբիժնիկի» հայտարարությամբ է հանդես գալիս, թե

«Ֆինանսական կարողություններ ունեցող մարդիկ կարողացան ապահովել իրենց

մուտքը Խորհրդարան»։

Միևնույն ժամանակ, իր հռետորական ելույթից բացի, Բաղդասարյանը համագումարի ժամանակ, այնուամենայնիվ, չմոռացավ նաև, թե ինչի համար են հավաքվել և հայտարարեց, որ

«կհամագործակցենք այն ուժերի հետ, որոնք ուզում են Հայաստանում

փոփոխություններ իրականացնել․․․»:

Իսկ թե որ ուժն է դա՝ նա գլխի գցեց իր ելույթում։ Համենայնդեպս հայտարարեց.

«Շատ ավելի ճիշտ է, որ վարչապետի պաշտոնում լինի այն մարդը, ով փաստացի ղեկավարն է, այլ ոչ թե մեկը լինի վարչապետ, սակայն ղեկավարի մեկ ուրիշը․․․ Սակայն դա իմ և ձեր որոշումը չէ, դա այն կուսակցության որոշումն է, որն այսօր լիարժեք այդ մանդատն ունի»․․․

Իհարկե, պարզ է, թե այդ որ ուժին էր ակնարկում Բաղդասարյանը, և ում է տեսնում այդ ուժը վարչապետի պաշտոնում։ Հրապարակավ հայտարարված այս տեքստից հետո, դժվար չէ կռահել, թե որն էր Բաղդասարյանի հրավիրած համագումարի հիմնական նպատակը․ սովորության համաձայն՝ սիրաշահել «տիրոջը», որպեսզի նա շոյի իր գլուխը, քաղցր աչքով նայի ու համեղ պատառ նետի իրեն։

NEWSPRESS.am