Միջուկային օբյեկտներն Իսրայելի հարվածի թիրախում չեն եղել. CNN
Իրանում միջուկային օբյեկտներն իսրայելական հարվածների թիրախ չեն եղել: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանի օբյեկտներից մեկին։
«Թիրախում միջուկային օբյեկտները չեն եղել»,- ասել է անանուն պաշտոնյան ռադիոկայանին: