Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
ԱՄՆ սենատոր Բոբ Մենենդեսն, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումներին, ափսոսանք է հայտնել, որ Միացյալ Նահանգների ղեկավարությունն այդ ողբերգությանն արձագանքելու առումով ավելի ուժեղ և վճռական չի եղել։
«Այն, ինչ մենք տեսանք Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումների հետ կապված, ողբալի է: Եվ ես ցավում եմ, որ մեր կառավարությունն ավելի հզոր չէր: Ես նրանց դրդում էի լինել շատ ավելի ուժեղ: Եվ հիմա ժամանակն է, որ մենք մեկընդմիշտ պնդենք, որ ԱՄՆ վարչակազմը հրաժարվի Ադրբեջանի կառավարությանը ռազմական աջակցություն տրամադրելուց։