«Հայաստանը պատրաստ է ժամանակավոր հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը»․ Միրզոյան Օկուպացված Ստեփանակերտի Սպայական թաղամասը ադրբեջանցի վանդալները դարձրել են հանրակացարան Ազգը պետք է լինի Տավուշի հետ. Րաֆֆի Հովհաննիսյանը Կիրանցում է (տեսանյութ) Պարոն Օհանյան, ձեր ֆրանկցիային շարեք, հավսար-զգաստ արեք և դաստիարակեք, որ կոռեկտության սահմանները չանցնեն։ ԱԺ֊ Քոչարյանների պապլավոկը չի. քպական (տեսանյութ) Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը Քրեակատարողական հիմնարկներում խուզարկությամբ հայտնաբերվել են բջջային հեռախոսներ և այլ արգելված իրեր Լրատվամիջոցների մասնագիտական պաշտպանված և արդյունավետ աշխատանքն ունի մեծ հանրային կարևորություն․ ՄԻՊ Էս ծրագրով ՀՀ-ն ոչ պաշտոնապես կապիտուլացվում է. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Ղազախստանում ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳՆ-ների հանդիպման ամսաթիվը դեռ որոշված չէ․ ՀՀ կողմը դեռ չի արձագանքել «Արարատ» ԲԿ-ում 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացած Գնացե’ք, թողություն խնդրեք Աստծուց, որ վիրավորում եք Սրբազաններին, Եկեղեցուն. Մինասյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ) «Շողակաթ» ՀԸ-ում եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի. ՀՌՀ նախագահ (տեսանյութ)Կոչ ենք անում իրավապաշտպան կառույցներին գնահատական տալ փաշինյանական վարչախմբի քաղաքական տեռորին ԱՄՆ-ն է ստիպել Զելենսկիին արգելել Ուկրաինային բանակցություններ վարել․ Զախարովա21-րդ դարում ՌԴ նախագահի երդմնակալությանը երբեք չեն մասնակցել օտարազգի գործող ղեկավարները․ ՇարմազանովՄայիսի 2-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Մեր հարևանները դեռ դժկամություն են ցուցաբերում Ալմա-Աթայի հռչակագրին հստակ և միանշանակ հղում անելու խաղաղության պայմանագրի նախագծում. Արարատ Միրզոյանը` «Al-Jazeera»-ին
Կամ միասնական պայքարով Հայաստանն ազատում ենք այս հրեշից, կամ… Ռուբեն ՀակոբյանՀայ-ռուսական համալսարանի ռեկտորի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարովԲաքուն կողմ է Երևանի հետ ուղիղ, երկկողմ բանակցություններին․ ԲայրամովԿենսաթոշակային ֆոնդերում արցախցիների կուտակած գումարների խնդիրը ոչ թե մեխանիկական ու տեխնիկական է, այլ իրավական․ ԿԲ նախագահՊետք չէ վախենալ որևէ բանից. oրվա խորհուրդը (տեսանյութ)Արմեն Փամբուխչյանն ընտրվել է Հայաստանի թեթև ատլետիկայի ֆեդերացիայի նախագահՀայաստանի և Լիտվայի ՆԳ նախարարությունները խորացնում են համագործակցությունըԴարակերտի բնակիչներ, սպասեք նոր ծրագրերի. Մասիսի քաղաքապետՀայաստանը նոր մեծ վարկ է վերցնում«Դու սարսափած ես, դա երևում է քո վախվորած աչքերից՝ ինչքան էլ «ուժեղ տղա» խաղաս». ՀովասափյանՀութները Կարմիր ծովում հարձակվել են իսրայելական առևտրային նավերի վրաՍահմանազատման հանձնաժողովների միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածությունները փոխադարձ արդյունքների հասնելու տեսանկյունից արդյունավետ են եղել․ ԲայրամովԲերքաբերում ականազերծման աշխատանքներն ավարտվել են. Բերքաբերի համայնքապետ
Ով սուտ տեղեկություն է տարածում, թե այդ ակցիայի համար 1 կոպեկ փող են տվել, ինքը շան տղա ա, ինքը սապլյակի տղա ա, այո, եթե գումար կվերցներ, կլիներ շուն ու սապլյակ. Հովհաննես Հարությունյան (տեսանյութ)
Շիրակի ոստիկանները բացահայտել են բնակարանային գողությունը, փողն ու ոսկին գողացել էր տանտիրոջ 17-ամյա որդինՏուրիստների թիվը պակասել է 3 տոկոսով (տեսանյութ)Սողանք Լծեն-Տաթև ավտոճանապարհինՆիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի պաշտոնյայիՎրաստանի վարչապետը դավաճան է անվանել երկրի նախագահ Սալոմե ԶուրաբիշվիլիինԲաքուն պատրաստ է գործակցել ՀՀ-ի հետ՝ անհետ կորածների որոնման հարցում․ Էլդար Սամեդով
Դրանք ոչ թե տարածքների հանձնում է, այլ մենք տալիս ենք այն, ինչը մերը չէ․ ՔՊ-ական (տեսանյութ)
Ինչպես ստանալ հարկ վճարողի հաշվառման համար հայտարարագրման հարթակի միջոցով․ հաճախ տրվող հարցերՎթար Արարատում. ձին սատկել է, ուղևորները՝ հոսպիտալացվելԿարծում եմ` «Քաղաքականությամբ չզբաղվող» այս «դուխով»-ական բուռունդուկին, արժե պատասխանատվության ենթարկել՝ ազգային հավաքական շահի համար պայքարող մարդկանց «շուն» անվանելու համար. Արթուր ԵղիազարյանՉի կարող աշխարհում լինել որևէ այլ խելագար կառավարություն, որը երկրի մի քանի փոքրիկ սահմաններում հետ քաշվի, երբ իր երկրի հսկայական սահմաններն օկուպացված են դիմացի կողմից․ Մանուկյան (տեսանյութ)Ամերիկացիները Գազայում անհապաղ զինադադար են պահանջումԿիրանցի կինը պատմում է, թե ինչպես է կիրանցեցի Գագիկ Վարդանյանը 1992թ-ի մարտի 11-ին նահատակվել «Խրեմլու»-ից արձակված գնդակից (տեսանյութ)Ձեր դաշնակիցները թուրքերն ու ադրբեջանցիներն են, մերը՝ ռուսները. Մինասյանը՝ Ռուբեն Ռուբինյանին (տեսանյութ)Լաբորատոր փորձաքննության արդյունքում կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունը. ՍԱՏՄՊուտինը պլանավորում է խոշոր հարձակում. Bild2021-ին Նիկոլը «շանս էր տվել» մեր ժողովրդին՝ փոխել իրավիճակը, կանգնեցնել պարտության շղթան․ Արտակ Զաքարյան
Էս ո՞ւր հասանք՝ Լոռու մարզը սարքում եք սահմանային, գազամուղը տալիս եք Ադրբեջանին, որ փական դնի․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)
Այս շարժումը ԲՈԼՈՐԻՍ մասին է. Էլինար Վարդանյան

«Խուլիգանախմբի ջղաձգումները կարապի երգ են հիշեցնում». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը հոդված է հրապարակել «Արմավիր» ՔԿՀ-ից, որը ներկայացնում ենք ստորև.

«Երեկ փաշինյանական ռեժիմը հերթական զազրելի և անբարո վարքով է աչքի ընկել՝ Պոլիցայի վերածված ՀՀ «ոստիկանության» ուղիղ ներգրավվածությամբ։ Այս անգամ ռեժիմի կողմից ազատ խոսքի բռնաճնշման հերթական արարն ուղեկցվել է ոստիկանական համազգեստ հագած ստահակների կազմակերպած բռնության և մարդկային արժանապատվության նսեմացման դեպքով։ Կասկած չունեմ, որ խոսքի ազատության իր իրավունքն իրացրած Սամվել Վարդանյանի նկատմամբ տեղի ունեցածի գլխավոր պատվիրատուն ռեժիմի պարագլուխն է։ 

Նիկոլ Փաշինյանը և իր քաղաքական թիմը վերջին շրջանում հայկական ավտորիտարիզմը նոր մակարդակի են հասցրել՝ դրան հաղորդելով խուլիգանախմբին և քրեական օրենսգրքով խուլիգանության հանցակազմին բնորոշ գործելաոճ, ինչից ելնելով այս դավաճանական ռեժիմին կարելի է կոչել խուլիգանախումբ, որն էլ իր հերթին ՀՀ-ն փորձում է խուլիգանապետության վերածել։

Խուլիգանապետություն կառուցելու ճանապարհին խուլիգանախմբի պարագլուխը փորձում է բոլոր համակարգերը դարձնել իրեն հանցակից և դրանով իսկ բաշխել երկրում առկա բարոյազուրկ ամենաթողության պատասխանատվությունը։ Այս համատեքստում խուլիգանապետի կողմից բարոյալքվում և վերջնականապես «Պոլիցայ»-ի ինստիտուտի է վերածվում ՀՀ ոստիկանությունը, որի առանձին աշխատակիցների պահվածքը ստվերում է ողջ համակարգի` առանց այն էլ ոչ միարժեք համբավը։ Վահե Ղազարյանի գլխավորած գերատեսչությունը՝ վերջինիս իսկ գլխավորությամբ, ապականվում է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Նույն կերպ խուլիգանապետի կողմից Հայաստանը խուլիգանապետության վերածելու գործընթացում օգտագործվում են մյուս իրավապահ մարմինները՝ Քննչական կոմիտե, Դատախազություն, ԱԱԾ և մյուսները։ 

Այս ամենն արվում է բացառապես Հայաստանի մաս-մաս հանձնումն Ադրբեջանին ապահովելու համար։ Վստահ եմ, որ սա գիտակցում են նաև իրավապահ մարմինների պատասխանատուները, բայց այդքանով հանդերձ շարունակում են կատարել Հայաստանը խուլիգանապետության վերածելու՝ խուլիգանապետի հրահանգները։ 

Բարեբախտաբար, հայ ժողովուրդը, որի որակյալ մեծամասնությունը գենետիկորեն կապված է պատմական Հայաստանի հետ, չի հանդուրժելու տեղի ունեցողը (վերջին հարցումները՝ ձեզ օրինակ), թույլ չի տալու Հայաստանի Հանրապետությունը վերածել խուլիգանապետության և հանձնել թշնամուն։ Կուտակված ողջ ցասումը մի օր պայթելու է, և մարդիկ դուրս են հորդալու փողոցներ ու սրբելով տանելու են խուլիգանախմբին և իրենց ծառայող բարոյական կասկածելի հակումներ ունեցող խուլիգաններին։ Այդ ժամանակ քաղաքացի խոշտանգող ոստիկանն ու մյուս մասնակիցները խուլիգանապետի կողմից առաջինն են զոհաբերվելու, և հանկարծ այդ ժամանակ ոչ ոք չբողոքի հետևանքներից։

Ուժային կառույցի փորձառու ղեկավարն առաջինը պետք է գիտակցի, որ այս աստիճան այլասերված հրահանգներ իջեցնողի ոտքերի տակից հողը դուրս է գալիս: Առաջինը, նաև, պետք է ողնուղեղով զգա՝ տեղի ունեցողի «կուժն ու կուլան ում գլխին է կոտրվելու»։ Խուլիգանախմբին ծառայելու որոշումը նաև հետևանքներ է ենթադրում՝ քրեական և բարոյական պատասխանատվության տեսքով։ 

Ոչ ոք չի՛ մոռացվում, ոչինչ չի՛ մոռացվում։

Հ.Գ. Խուլիգանախմբի կողմից անխնա օգտագործվող և ապօրինի որոշումները դակող դատական իշխանության վերաբերյալ կգրեմ հաջորդիվ։ Դատական իշխանությունը ևս անմասն չէ խուլիգանապետության կերտման գործում։ 

Հ.Գ. 2. Իմ սատարումն ու ջերմագին ողջույններն եմ հղում խուլիգանապետի կողմից անմարդկային վերաբերմունքի արժանացած Սամվել Վարդանյանին։ Վստահ եմ՝ այդ արարքը կատարողներն առանց դիմակի կանգնելու են մեր առաջ՝ շատ շուտով։ 

Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյան
«Արմավիր» ՔԿՀ

16.04.2024թ.»։