ԱՄՆ-ը կսահմանափակի Իրանի ԱԳՆ ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի տեղաշարժը
Միացյալ Նահանգները լրացուցիչ սահմանափակումներ կսահմանի Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի նկատմամբ՝ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու նպատակով Նյու Յորք կատարած այցի ժամանակ։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։
Ըստ նրանց՝ իրանական պատվիրակության և անձամբ նախարարի տեղաշարժը կսահմանափակվի ՄԱԿ-ի կենտրոնակայանի շուրջ մի քանի թաղամասերով, համաշխարհային կազմակերպությունում Իրանի առաքելության շենքով և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչի նստավայրով։
Բացի այդ, իրանական պատվիրակությանը կտրամադրվի մուտք դեպի Լոնգ Այլենդ Սիթիի մի քանի թաղամասեր և հնարավորություն կտրամադրվի թռչել Ջոն Քենեդու անվան միջազգային օդանավակայան կոնկրետ երթուղով, նշում է CNN-ը։