Ուկրաինան Կանադայից կստանա գրեթե երկու միլիարդ դոլար
Կանադայի իշխանությունները մտադիր են 2024 թվականին Արժույթի միջազգային հիմնադրամի միջոցով Ուկրաինային տրամադրել 2,4 միլիարդ կանադական դոլար (1,74 միլիարդ դոլար) վարկ։
Այս մասին ասված է հաջորդ ֆինանսական տարվա դաշնային բյուջեի նախագծում, որը հրապարակել է երկրի ֆինանսների նախարարությունը։
«2024 թվականի բյուջեն ներառում է Կանադայի մտադրությունը՝ Ուկրաինային տրամադրել 2,4 միլիարդ դոլարի վարկ, որից 2 միլիարդ դոլարն արդեն փոխանցվել է 2024 թվականի մարտի 20-ին՝ ԱՄՀ-ի կողմից կառավարվող Ուկրաինայի համար հաշվի միջոցով»,- նշվում է փաստաթղթում։
Բյուջեի նախագծում նաև նշվում է, որ Կանադան 1,16 միլիարդ դոլարի ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային հինգ տարվա ընթացքում։