Իսրայելի բանակը որոշել է, թե ինչպես է հարվածելու Իրանին
Իսրայելի պաշտպանության բանակն արդեն որոշել է, թե ինչպիսին է լինելու Իրանի և նրա վստահված անձանց պատասխան հարվածը, սակայն դեռևս չի որոշել ժամկետը: Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ աղբյուրի՝ կա վճռականություն՝ պատասխանելու, սակայն, իսրայելական իշխանության էշելոններում սրվում են բանավեճերը լուրջ հարված հասցնելու հարցի վերաբերյալ։
Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Հերզի Հալևին գումարտակ կատարած այցի ժամանակ ասել է, որ քաղաքականություն է իրականացվում, որպեսզի քաղաքացիներին գոնե հնարավորություն ընձեռվի նորմալ ապրել Պասեքի տոնի ժամանակ։
Ընդգծենք, որ ավելի վաղ ամերիկյան մամուլը նշեց, որ Իսրայելը վստահաբար պատասխանելու է Իրանին։