Բաքուն հայտարարում է՝ ռուսական խաղաղապահ զորակազմը դուրս է գալիս Արցախից
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ ռուսական խաղաղապահ զորակազմը լքում է Արցախը․
«Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերումը մեկնարկել է` լքելով Դադիվանքն ու շրջակայքը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Տեղում վերահսկողությունն ամբողջությամբ անցել է ադրբեջանական բանակին։