Հուժկու գործողությունների գնալու մեր կամքն արտահայտելու ենք առաջիկայում. Գասպարյան (տեսանյութ) Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքում Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց գյուղերը սահմանից հեռու են 5 կմ ԱՆ-ն հայտարարությամբ փորձում է կոծկել Կառավարության՝ սահմանազատման հարցով անթույլատրելի որոշումները Դատախազությունը չի կողմնորոշվում՝ Սրբազանին ծանր հանցագործության մեջ մեղադրող հրապարակումն ինչ անել Եռագույնը հաղթելու է սև ու սպիտակին, մեր խաչը՝ հոգևոր Հայաստանը՝ նոր Հայաստանին․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Փաշինյանի հետ հանդիպումից հետո Կիրանցից հայտարարություն է հնչում․ ՈՒՂԻՂՊետք չէ հերոսի կերպար ձևավորել` թվացյալ մեծ խնդիրների մասին խոսելով․ ՄԻՊ-ը՝ դպրոցականներին Քննարկվել են հայ-իրանական գործարար կապերի ամրապնդման, լոգիստիկ երթուղիներին առնչվող հարցեր Փաշինյանի կորտեժը հեռացման կոչերի տակ հեռացավ կառավարության շենքից (տեսանյութ) Շոկի մեջ ենք Փաշինյանի հանդիպումից հետո, դուռը բացելու ենք՝ ադրբեջանցի տեսնենք (տեսանյութ) Կիրանցիները դուրս եկան Փաշինյանի հետ հանդիպումից արտասվելով․ ավարտվել է հանդիպումը (տեսանյութ) Բռունցքդ վեր, բիրտ ուժով փորձելու են բացել կամուրջը․ բողոքի ակցիա՝ ԱԺ-ի մոտ ի պաշտպանություն Տավուշի (տեսանյութ) Կիմ Չեն Ընը փորձում է Ռուսաստանի օգնությամբ փրկել Հյուսիսային Կորեայի տնտեսությունըՏավուշցիները հանդիպում են Փաշինյանի հետ․ ՈՒՂԻՂԱրդարության մարտիկ Համբիկ Սասունյանը միացել է Տավուշի համար պայքարին Տավուշում խոչընդոտել են ԶԼՄ-ների աշխատանքը, բռնացել․ ոստիկանները պետք է պատասխանատվության ենթարկվեն Ադրբեջանի քարոզչամեքենան հստակ շեշտում է՝ սա Հայաստանի հետ իրենց համար «պայմանական սահման» է․ Տաթևիկ Հայրապետյան «Դավաճանը հողեր է հանձնում»․ ակցիա՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում (տեսանյութ) Ավտոերթ Գյումրիում՝ ի պաշտպանություն Տավուշի (տեսանյութ) Պաշտոնյա և ոչ պաշտոնյա չընդդիմություն` ասոցացված լրատվականներրով ու տարատեսակ զոմբիներով, ամոթն էլ լավ բան է․ Լիլիթ ԿուջոյանՈւկրաինացի զինվորականները դադարեցրել են պաշտպանական կառույցների կառուցումը Ավդեևկայի շրջանումԵվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կառաջարկի Ադրբեջանում ստեղծել ականազերծման եվրոպական խումբ Դատախազության հաղորդման մեջ Աշոտյանին կատարված անդրադարձը չի համապատասխանում իրականությանը Աչքով տեսնում են թշնամուն, Փաշինյանը ասում է` էդ ադրբեջանցի չի, ձեր աչքին ա երևացել. Դանիելյան (տեսանյութ) Առաջարկվում է բարեփոխել մեդիաոլորտը կարգավորող օրենսդրությունը. ԱԺ-ում հանրային քննարկում է եղել Հատուկջոկատայինները փակել են Ռուսթավելի պողոտայի ելքերը Իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա՝ սահմանի նոր նկարագրություն է արվում․ Ազատություն Մհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանի համագործակցությունը Համաշխարհային բանկի հետ «Ի՞նչ քննարկում»․ կառավարության շենք մտնող Սանոսյանը «տեղյակ չէր» տավուշեցիների հետ հանդիպումից (տեսանյութ) Ֆինանսների նախարարն ու Համաշխարհային բանկի տնօրենը քննարկել են նոր ծրագրերի մեկնարկը Տավուշում իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին, տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն Ոսկեպարում, Կիրանցում չեմ տեսել մի մարդ, ով անտարբեր լինի հողի նկատմամբ, սա պատվի հարց է. Պետրոսյան (տեսանյութ) Տղամարդը հրազենով նախ սպшնել է իր շանը, ապա ինքնասպшն եղելՄալաթիա-Սեբաստիայում՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհի հատվածում 100 ծառ կտնկվիՀայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ ԴանիելյանԱպրիլի 30-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Սեռական ոտնձգությունների մեղադրանքով Ֆրանսիայում կալանավորվել է դերասան Ժերար Դեպարդիեն«Վեստ Արմենիա» - «Փյունիկ» ֆուտբոլային հանդիպումը կսկսվի մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Դավիթ ՄարտիրոսյանիՄենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆԴոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլինԳեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել«Տավուշում գործընթացի վերաբերյալ մի շարք կեղծ և հասարակությանը մոլորեցնող թեզեր են հնչում». ԱՆ-ն անդրադարձել է դրանց
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Հայտնի է, թե երբ կմեկնարկեն դպրոցների ամառային արձակուրդներըԵրևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել Ադրբեջանի պատկան մարմինները հրաժարվում են հայտնել Ղարաբաղում մնացած հայերի թիվըՕդի ջերմաստիճանը կնվազի, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպԲայդենն ու Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցելԳրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ․ ՓԾ ճգնաժամային կենտրոնի անցած շաբաթվա ամփոփումը

Պետք է պարզել՝ Ալեն Սիմոնյանը կապ ունի՞ Սամվել Վարդանյանի խոշտանգումը կազմակերպելու հետ. Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել ԱԺ կառավարող խմբակցության պատգամավորի և քաղաքացի Սամվել Վարդանյանի միջև տեղի ունեցած միջադեպից հետո Ոստիկանության վերահսկողության ներքո գտնվող ձերբակալված քաղաքացուն դաժան ծեծի ենթարկելու և արժանապատվությունը նվաստացնող արարքների [փաստաբանների հայտարարությունների] առնչությամբ․

1. Փաստաբանների այսօրվա հաղորդումները պետք է արժանանան քննության անհապաղ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Քրեական վարույթը պարտադիր է։ Եթե անգամ կարգապահական քննություն սկսվի, դա որևէ կերպ չի նշանակում, թե քրեական վարույթ կարող է չնախաձեռնվել։ Քրեական նույն վարույթով պետք է ստուգվեն նաև քաղաքացուն տեսակցած ԱԺ պատգամավորների հաղորդումները։

2. Փաստաբանների հաղորդումներն այն աստիճան մանրամասն են, որ ապահովում են առերևույթ հավաստիություն և իրավունքի ուժով ստեղծում դրանց բացառապես քրեական վարույթով պատասխանելու պետության պարտականություն։ Միջազգային կանոնը հստակ է. եթե պետությունը չի կարողանում քրեական վարույթով փաստարկված հերքել այդ տվյալները, ուրեմն արարքը համարվում է ապացուցված։

3. Փաստաբանների հաղորդումները լիարժեք համապատասխանում են Սամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգման արարքին, որն իրականացվել է անձին ուժեղ ֆիզիկական ցավ կամ հոգեկան տառապանք պատճառող արարքներով ինչ-որ դիմակավորված մարդկանց կողմից։ Այն ենթադրաբար տեղի է ունեցել Ոստիկանության ծառայողների կա՛մ իմացությամբ, կա՛մ համաձայնությամբ։

4. Պետք է քննության առարկա դառնան թե՛ քաղաքացուն ուղեկցող Ոստիկանների արարքները, թե՛ այն դիմակավորված անձանց արարքները, որոնք, ինչպես փաստաբանների հաղորդումներն են վկայում, խոշտանգման են ենթարկել Սամվել Վարդանյանին։ Այդ արարքների բացահայտումն ու նրանց քրեական պատասխանատվության ենթարկելը պարտադիր է նաև նման չափազանց վտանգավոր դրսևորումները հետագայում կանխելու ու իրավունքի գերակայություն այս հարցերում երաշխավորելու համար առհասարակ։

5. Այս գործը պետք է պարտադիր դիտարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահի, այսինքն՝ քաղաքական [կառավարող] իշխանության բարձրաստիճան պաշտոնատար անձի հրապարակային այն հայտարարության հետ կապի մեջ, որում առկա է քաղաքացուն վիրավորական բառերով նրա անդրադարձը և ենթադրաբար՝ իրավապահ մարմիններին ուղղված նրա անթույլատրելի ուղղորդման ձևակերպումը։ Դա ապացուցվում է քննչական մարմնի երեկվա արձագանքի ձևով և հատկապես խոշտանգման վերաբերյալ փաստաբանների այսօրվա հաղորդումներով։

6. Այսինքն՝ քրեական վարույթով պարտադիր պարզելու ենթակա հանգամանքներից է քաղաքացու նկատմամբ քրեական հետապնում նախաձեռնելու, նրան խոշտանգման ենթարկելու և ՀՀ ԱԺ նախագահի հայտարարության միջև կապը։

Մասնավորապես, պետք է պարզել արդյոք քաղաքական իշխանության տվյալ կամ այլ պաշտոնյա կապ ունի Սամվել Վարդանյանի խոշտանգումը կազմակերպելու հետ՝ դիմակավորված անձանց ներգրավման ու ուղեկցող ոստիկանների հովանավորությունը ստանալու ձևով։

Հաշվի առնելով փաստաբանների հաղորդմամբ ներկայացված խոշտանգման դեպքի բացառիկ բնույթը (ոստիկանների պատասխանատու վերահսկողության ներքո գտնվող քաղաքացու խոշտանգումը դիմակավորված անձանց կողմից)՝ մենք այս հաղորդումը մանրամասներով կուղարկենք միջազգային կառույցներին՝ նպատակ ունենալով ոչ միայն հրավիրել նրանց ուշադրությունը դեպքին, այլ նաև ապահովել նրանց վերահսկողությունը քրեական վարույթի նկատմամբ։