ԱՄՆ-ը չի կարող ստիպել Իսրայելին հրաժարվել Իրանին պատասխանելուց. փորձագետ
Վաշինգտոնը, երկրում գալիք նախագահական ընտրությունների ֆոնին, վախենում է իրանա-իսրայելական հակամարտության սրումից, քանի որ այս դեպքում այն կարող է դառնալ գլոբալ, բայց ԱՄՆ-ն չի կարող ստիպել Իսրայելին հրաժարվել Իրանին ուղղված իր ռազմական պատասխանից։
Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռուսաստանի միջազգային գործերի խորհրդի փորձագետ Ալեքսեյ Խլեբնիկովը։
Նշվում է, որ Իսրայելը պատրաստ էր անմիջապես հակահարված տալ Իրանին, բայց Բայդենի կոչից հետո առնվազն հետաձգեց գործողությունը։
Փորձագետը նշել է, որ մինչ այժմ հակամարտության մասշտաբները սահմանափակվում են միայն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի անմիջական մասնակցությամբ՝ երբեմն ներգրավելով լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժմանը, սակայն միշտ կա դրա ընդլայնման հնարավորություն՝ ներգրավելով Լիբանանին, Իրաքին, Իրանին և Իրանին։