Մակրոնը կոչ է արել մեկուսացնել Իրանը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Իսրայելի վրա Իրանի հարձակումից հետո հայտարարեց Թեհրանի վրա ճնշումն ուժեղացնելու անհրաժեշտության մասին։
«Անհրաժեշտ է մեկուսացնել Իրանին և ուժեղացնել պատժամիջոցները»,- ասել է Ֆրանսիայի նախագահը BFMTV-ի եթերում։
Մակրոնի խոսքով՝ Ֆրանսիան մտադիր է աշխատել՝ խուսափելու հակամարտության սրումից։
«Էսկալացիայի հավանականությունը անհանգստացնում է բոլորիս»,- նշել է Ֆրանսիայի նախագահը։
Նա նաև հավելել է, որ Ֆրանսիան Հորդանանի խնդրանքով օգնել է որսալ իրանական հրթիռները։