Մարդիկ եկել էին սատարելու, որ սա մեր հայրենիքն է, և նահանջելու տեղ չկա․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Այսօր Ոսկեպար գյուղում տեղի ուենցավ մեր շարժման առաջին բաց հավաքը Ոսկեպարում։ Այդ մասին հայտնում են «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունից՝ ամփոփելով հավաքը․
«Հավաքվել էին ոչ միայն տավուշեցիներ, այլ նաև մարդիկ Հայաստանի այլ շրջաններից, որոնք եկել էին սատարելու և փաստելու, որ սա մեր հայրենիքն է և մենք նահանջելու տեղ չունենք։
Հավաքը սկսվեց երեկ զոհված մեր զինվորականների համար հոգեհանգստյան աղոթքով։
Ոսկեպարի գյուղամեջում արարողության ավարտից հետո հյուրերը մեկնեցին Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցի՝ օրը աղոթքով ավարտելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։