Փաշինյանի կորտեժը հեռացման կոչերի տակ հեռացավ կառավարության շենքից (տեսանյութ) Շոկի մեջ ենք Փաշինյանի հանդիպումից հետո, դուռը բացելու ենք՝ ադրբեջանցի տեսնենք (տեսանյութ) Կիրանցիները դուրս եկան Փաշինյանի հետ հանդիպումից արտասվելով․ ավարտվել է հանդիպումը (տեսանյութ) Բռունցքդ վեր, բիրտ ուժով փորձելու են բացել կամուրջը․ բողոքի ակցիա՝ ԱԺ-ի մոտ ի պաշտպանություն Տավուշի (տեսանյութ) Կիմ Չեն Ընը փորձում է Ռուսաստանի օգնությամբ փրկել Հյուսիսային Կորեայի տնտեսությունըՏավուշցիները հանդիպում են Փաշինյանի հետ․ ՈՒՂԻՂԱրդարության մարտիկ Համբիկ Սասունյանը միացել է Տավուշի համար պայքարին Տավուշում խոչընդոտել են ԶԼՄ-ների աշխատանքը, բռնացել․ ոստիկանները պետք է պատասխանատվության ենթարկվեն Ադրբեջանի քարոզչամեքենան հստակ շեշտում է՝ սա Հայաստանի հետ իրենց համար «պայմանական սահման» է․ Տաթևիկ Հայրապետյան «Դավաճանը հողեր է հանձնում»․ ակցիա՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում (տեսանյութ) Ավտոերթ Գյումրիում՝ ի պաշտպանություն Տավուշի (տեսանյութ) Պաշտոնյա և ոչ պաշտոնյա չընդդիմություն` ասոցացված լրատվականներրով ու տարատեսակ զոմբիներով, ամոթն էլ լավ բան է․ Լիլիթ ԿուջոյանՈւկրաինացի զինվորականները դադարեցրել են պաշտպանական կառույցների կառուցումը Ավդեևկայի շրջանումԵվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կառաջարկի Ադրբեջանում ստեղծել ականազերծման եվրոպական խումբ Դատախազության հաղորդման մեջ Աշոտյանին կատարված անդրադարձը չի համապատասխանում իրականությանը Աչքով տեսնում են թշնամուն, Փաշինյանը ասում է` էդ ադրբեջանցի չի, ձեր աչքին ա երևացել. Դանիելյան (տեսանյութ) Առաջարկվում է բարեփոխել մեդիաոլորտը կարգավորող օրենսդրությունը. ԱԺ-ում հանրային քննարկում է եղել Հատուկջոկատայինները փակել են Ռուսթավելի պողոտայի ելքերը Իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա՝ սահմանի նոր նկարագրություն է արվում․ Ազատություն Մհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանի համագործակցությունը Համաշխարհային բանկի հետ «Ի՞նչ քննարկում»․ կառավարության շենք մտնող Սանոսյանը «տեղյակ չէր» տավուշեցիների հետ հանդիպումից (տեսանյութ) Ֆինանսների նախարարն ու Համաշխարհային բանկի տնօրենը քննարկել են նոր ծրագրերի մեկնարկը Տավուշում իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին, տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն Ոսկեպարում, Կիրանցում չեմ տեսել մի մարդ, ով անտարբեր լինի հողի նկատմամբ, սա պատվի հարց է. Պետրոսյան (տեսանյութ) Տղամարդը հրազենով նախ սպшնել է իր շանը, ապա ինքնասպшն եղելՄալաթիա-Սեբաստիայում՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհի հատվածում 100 ծառ կտնկվիՀայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ ԴանիելյանԱպրիլի 30-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Սեռական ոտնձգությունների մեղադրանքով Ֆրանսիայում կալանավորվել է դերասան Ժերար Դեպարդիեն«Վեստ Արմենիա» - «Փյունիկ» ֆուտբոլային հանդիպումը կսկսվի մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Դավիթ ՄարտիրոսյանիՄենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆԴոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլինԳեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել«Տավուշում գործընթացի վերաբերյալ մի շարք կեղծ և հասարակությանը մոլորեցնող թեզեր են հնչում». ԱՆ-ն անդրադարձել է դրանց
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Հայտնի է, թե երբ կմեկնարկեն դպրոցների ամառային արձակուրդներըԵրևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել Ադրբեջանի պատկան մարմինները հրաժարվում են հայտնել Ղարաբաղում մնացած հայերի թիվըՕդի ջերմաստիճանը կնվազի, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպԲայդենն ու Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցելԳրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ․ ՓԾ ճգնաժամային կենտրոնի անցած շաբաթվա ամփոփումը
Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ ապրիլի 27-ի միջադեպի առնչությամբ
Նարեկ Սամսոնյանը կմնա կալանքի տակ
Հայաստանին իշխանափոխություն է պետք․ Վարդան Օսկանյան (տեսանյութ)Բաստուրմայի ռազմավարություն․ երկիրը կտոր-կտոր կտրում, Ադրբեջանին են տալիս․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Կողբացի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքի սեփականության իրավունքը փոխանցվեց պետությանըՎանաձորում ապրիլի 30-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինիԹմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչԴու անկեղծ սիրում էիր ֆուտբոլը, նվիրված էիր քո գործին. Ռոբերտ Արզումանյանը՝ Դավիթ Մարտիրոսյանի մասին
Մամուլ

Արցախը իրական Հայաստան էր և իրական Հայաստանի անվտանգության երաշխավորը. Թևան Պողոսյան․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. 

««Ազգային օրակարգից շեղում, մանիպուլ յացիաներ: Մի կողմից՝ ինքն իր համար կարող է այդ հարցերը հանգիստ քննարկել, բայց, ի վերջո, փորձելու է հիմնավորված ներկայացնել, որ ազնիվ է եղել, քննարկել է, այս ու այն արել, ժողովուրդն էլ այս է ընտրել»,- «Փաստի» հետ զրույցում ասում է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը, երբ Նիկոլ Փաշինյանի՝ հանրային դաշտ նետված պատմական ու իրական հայրենիքի քննարկման մասին հարց ենք ուղղում: Ինչո՞ւ են սա անում:

«Նպատակ ունեն, ուզում են իշխանությունը պահել, մնալ իշխանության, այլ իմաստներով՝ հասկանալով նախկինում արած քայլերի հետևանքները, որ մի օր, միևնույնն է, կանգնելու են պատասխանատվության առջև: Իրականության մեջ ինձ համար այնքան էլ իրավական պատասխանատվության հարցը չէ այստեղ, որքան ազգային արժեհամակարգի կամ Աստծո առջև կանգնելը: Իրենք սիրում են վերջինի մասին խոսել, բայց Աստծո դատաստանից որևէ մեկը չի կարողանալու խուսափել: Այլ հարց է, թե ինչո՞ւ են այս րոպեին դա անում: Եթե այս ամենին ժողովուրդը հանգիստ վերաբերվի, ինքն էլ հանգիստ իր մնացած հերթական զիջումները կանի ու կգնա: Բայց դրա գլխավոր փիլիսոփայության հարցն ուրիշ տեղ է: Ցանկացած պարտված իշխանություն բերելու է նոր պարտություն: Չի կարող պարտված իշխանությունը բերել հաղթանակներ կամ փոփոխություններ: Քանի դեռ իրենք են, այս է լինելու:

Ամբողջ խնդիրն այնքան էլ այն չէ, թե մեր ներքին հասարակությունում կարողացա՞նք միավորվել, ինչ-որ բան փոփոխել, որքան այն, որ թշնամին օգտվում է սրանից: Բանակցությունները ևս գիտություն է: Գիտական մեծությունների աշխատությունների մեջ գրված է, որ շատ ժամանակ, երբ կան խնդիրներ, պետք է բանակցությունների սեղանի շուրջ ինչ-որ բան փոխել, դու բանակցողին ես փոխում, որ դրա հետ միասին նոր հնարավորությունների դուռ բացվի: Կօգտագործվի՞ այդ նոր բանակցողը, թե՞ ոչ, դա արդեն երկրորդ խնդիրն է, այսինքն՝ ինքը որքա՞ն պատրաստված կլինի, դասերը ինչպե՞ս կքաղի նախկինից և այլն: Բայց դու պետք է բանակցող փոխես, որ ինչ-որ բան փոխվի բանակցային սեղանի շուրջ: Այլ պարագայում քեզ միշտ ճնշելու են և օգտագործելու»,-նշում է մեր զրուցակիցը:

Հավելում է՝ ինչո՞ւ է ժողովրդավարության մեջ ձևավորվել այն երևույթը, որ երբ կա սխալ, մարդիկ ինքնահրաժարական են տալիս: «Սա ինքնակամ երևույթ չէ: Արժեքային դաշտի բարձր իմաստով կամ ռազմական, քաղաքական խոր արժեքային համակարգ ունեցող երկրում դա պատվի համար է արվում: Օրինակ՝ Գերմանիայում պարզել էին, որ պաշտպանության նախարարը, որն առաջադիմական էր համարվում, անգամ մտածում էին, որ ապագա կանցլերն է լինելու, իր թեզի մի մասը քոփի-փեյսթով է գրել, դրանից հետո նա միանգամից հրաժարական տվեց: Անգլիայի կին վարչապետի պարագայում ինչ-որ փոքրիկ միջադեպ եղավ, ու նա հեռացավ: Նույնը՝ Նոր Զելանդիայի պարագայում: Այդ մարդիկ էլ կարող էին ասել՝ սխալվել ենք, ներողություն, և անցնեին առաջ, բայց՝ ոչ: Ասում են՝ «երկու անգամ հրաժարական ենք տվել», սա իրականությանը չի համապատասխանում, քանի որ մանիպուլյատիվ է:

Հրաժարական տվողը գնում է: Իսկ մեզ մոտ մեծ թատրոնի բեմադրություն էր դրվում օրենքի իմաստով: Հրաժարական տվողը մեկ օր իր պաշտոնից դուրս չի եկել, միշտ էլ եղել է պաշտոնակատարի կարգավիճակով: Դրա համար էլ այդ հրաժարականներից հետո եղած ընտրությունները չեն տարբերվել նախկին մեր երեսուն տարվա որևէ ընտրության փորձից: Իրենք միշտ ասում են, որ մեր մոտ ընտրություններով փոփոխություն չի եղել: Սրանք էլ չեն տարբերվել, դրա համար նույն կերպ փոփոխություն չի եղել, նույն մարդն է»,-ընդգծում է Պողոսյանը:

Ասում է՝ Հայաստանը հերթական մի փուլի առջև է կանգնած: «Մեր թշնամիները չեն թաքցնում իրենց նպատակները: Ալիևն իր շտապողական գործողությունների մեջ է, ասում է՝ «պետք է այս հողերն էլ տաք, անկլավներն էլ տաք, «Զանգեզուրի միջանցքն» էլ տաք»: Ադրբեջանը, Թուրքիան իրենց ժամանակն են վերցրել: Փորձում են ժամանակ ձգել, որովհետև, ուշ թե շուտ, գալու են: Ալիևը հենց այնպես չի ասել՝ եթե կամավոր չտաք, ուժով եմ վերցնելու: Դրա համար էլ վախեցնում էր, թե՝ սա չանենք, պատերազմ է լինելու, այն մյուսը չանենք, պատերազմ է լինելու: Բայց այդ պատերազմն, այսպես թե այնպես, լինելու է, որովհետև պատերազմի մեջ ենք: Մեր պատերազմը չի ավարտվել, ու հիմա պատերազմի մեջ ենք, պարզապես ոչ թե ակտիվ ռազմական գործողություններ են, այլ մի քանի կրակոց, տեղեկատվական պատերազմի մեջ ենք, դպրոցների հետ կապված տելեգրամյան ալիքներով տարածված լուրը պատերազմի քայլ չի՞: Հիմա, եթե պատերազմը չի ավարտվել, ինչի՞ մասին ենք փորձում խոսել:

Պատերազմը կանգնեցնելո՞ւ մասին, բայց իրենք ասացին, որ Ադրբեջանը պայմանները չի ընդունում, տարաձայնություններ ունենք և այլն, և այլն: Չի ընդունելու այնքան ժամանակ, մինչև իրեն չպարտադրվի: Պարտադրելու համար պետք է ռեսուրս ունենաս: Իսկ ռեսուրս ձևավորելու համար պետք է նստես ու նայես, թե ինչ կա չկա, եթե շատ պարզ ասենք: Ալիևին երևի ժամանակին ինչ-որ մեկն ասել է՝ նավթ ունեք, կհարստանաք, հետո ձեր հարցերը կլուծեք: Իրենք խելոք լսել են: Եթե վաղը մեզ մեկն ասի՝ ինչոր բան ունեք, գնացեք և արեք, միակ բանը, որ մեզ կարող են բոլոր կողմերից առաջարկել, ազգային միասնությունն է: Ուրիշ ռեսուրս չունենք, մնացածը շատ փոքր ֆինանսական ներհոսքերի խնդիրներ կարող են ապահովել կամ չապահովել: Մեր միակ ռեսուրսն ազգային միասնությունն է, աշխարհի տասը միլիոն հայերով հավաքվենք իրար գլուխ, փորձենք ինչ-որ բան նախաձեռնել և անել: Բայց քանի որ դա էլ է հիմքում եղել քայքայված, այս պատկերն ենք ունենում»,նշում է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարը: Ըստ նրա, եթե իրականում Սփյուռքում լավ հետազոտություն անենք, բոլոր մարդկանց համար շատ ժամանակ Հայաստանի Հանրապետությունը չի ընկալվել հայրենիք, այլ եղել է իրենց գյուղը, օրինակ՝ Վանում, Ղարսում կամ ուրիշ տեղ:

«Բայց դա միավորվում էր, երբ ասում էինք՝ Հայաստան: Ի՞նչ հետևանք է ունենալու այս բաժան-բաժան անելը: Սփյուռքին վանելու ենք մեզանից այն իմաստով, որ մարդն ասելու է՝ իմ համար հայրենիքը նաև Արարատից այն կողմ է, շատերին բերելու են հասցնեն մինչև Արարատ՝ Խոր Վիրապի կողքով, ու վերջ: Հերթական պառակտման գծի հետևանքը, որը կարող է ներազդել բոլորիս վրա: Ո՞նց անենք, որ բոլոր հայերին միավորենք: Պետք է ասես, որ նա էլ է իմ հայրենիքը, որ այն մարդը գա ու քո կողքին կանգնի: Բաժան-բաժան իրավիճակից կարողանում են օգտվել, մանիպուլ յատիվ աշխատանք կատարել: Ի՞նչ տարբերություն՝ այսօր պատմական Հայաստանի դեմ են խոսելու, թե՞ նրա, որ խաղողն ընդհանրապես Արարատյան դաշտավայրում չի աճել, և միայն ծիրան պետք է աճեցնել: Ինչ-որ թեմա են գտնելու, որ պառակտեն»,-շեշտում է մեր զրուցակիցը: Իսկ Արցախը… Արցախը իրակա՞ն Հայաստան էր, թե՞ պատմական:

«Արցախը իրական Հայաստան էր և իրական Հայաստանի անվտանգության երաշխավորը: Մոնթեն հենց այնպես չի ասել՝ եթե կորցնենք Արցախը, ապա կշրջենք հայոց պատմության վերջին էջը: Մի տարածք, որտեղ Հայաստանի Հանրապետության անձնագրերն էին, մի տարածք, որտեղ Հայաստանի Հանրապետության ֆինանսական միջոցներն էին, մի տարածք, որտեղի կրթական համակարգն ամբողջովին Հայաստանի Հանրապետության նախարարությունում էր գրվում և որոշվում, սոցիալական բոլոր օրենքները, օրենսդրական ամբողջ դաշտը, Հայաստա՞ն է, թե՞ ինչ: Հայերեն էին խոսում մարդիկ, մեքենաների պետհամարանիշները հայկական էին, ամեն ինչ հայկական էր: Երբ Հայաստանի Հանրապետության որևէ գործող բանկ Արցախի Հանրապետությունում վարկ էր տալիս ու գրավ վերցնում, դա հիմա Հայաստանի՞նն էր, թե՞ ոչ: Հիմա այս դիսկուրսի գաղափարն իրենց կողմից բաժան-բաժան անելն է, «բաժանիր, որ տիրես» սկզբունքով են առաջնորդվում: Ավելի շատ խմբերի բաժանել ու դրանք մանրացնել, արգումենտ փնտրելու գաղափարի մեջ են, բոլոր այն թեմաները, որոնք կարող են միավորել, փորձելու են բաժանել: Պետք է ամեն կերպ չնպաստենք իրենց օրակարգին թեկուզ քննարկումների տեսքով, որ կարողանանք ինչ-որ բան փոխել»,-եզրափակում է Թևան Պողոսյանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում