Ագրարային համալսարանն ունի 340 միլիոն դրամի պարտավորություն գույքահարկի գծով․ «Հրապարակ»Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը. «Ժողովուրդ»Ավտովթար՝ Սևան-Գավառ ավտոճանապարհին․ կան տուժածներ (լուսանկար)Մեծ աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքի կողմից. «Փաստ»Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելուԿոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել. «Ժողովուրդ»Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում. «Փաստ»Ֆինլանդիան սկսել է ռազմական տեխնիկա պահել ՆորվեգիայումԻսրայելի պաշտպանության բանակը կոչ է անում պաղեստինցիներին հեռանալ Ռաֆահ քաղաքիցԳոյության պայքարն այդ ե՞րբ դարձավ դասական քաղաքական իրադարձություն․ Բաբայան
Նիկոլը սադրանքների դիմելով հույս ունի, թե ՌԴ-ն 1-ինը հարված կհասցնի հայ-ռուսական հարաբերություններին․ Աշոտյան
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը շարունակում է երթը Ֆուտզալի Հայաստանի հավաքականը 32-րդն է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Անպատվության դարաշրջան․ զինվորի կյանքը վտանգելու գնով թշնամու առաջ բացում են ՀՀ դարպասները․ Ոսկանյան Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ՝ մեկնարկում է երթ Գյումրիից Երևան Ուկրաինան կոչ է անում ներգրավել արևմտյան զորքեր բերել ՈւկրաինաՀայաստանը չի մասնակցում զորավարժություններին և պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Համասը Իսրայելին փոխզիջում է առաջարկումԴժոխածին է նա, ով մեր կյանքը վերածում է սևի և սպիտակի. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Իշխանական էժանագին քարոզիչնե՛ր, ավելի լավ է սկսեք փրկօղակներ փնտրել, որովհետև ձեր ապավինած, բայց խարխլված նավակը՝ կարծես թե ափ դուրս չի գալու․ ԶաքարյանՏավուշում հենց հիմա տեռոր է իրականացվում, ՀՀ իշխանությունը ժողովրդին ծեծում, ահաբեկում է (տեսանյութ) Երկաթյա կանոն է, եթե բռնության կոչ անողներ լինեն, րոպե առաջ կհեռացվեն մեր շարքերից. Պետրոսյան (տեսանյութ) Վարչակազմը քաղաքացիների լեգիտիմ անհանգստությունը ներկայացնում է որպես իշխանափոխության համար պայքար Սամսոնյանն ու Սաղաթելյանը քաղաքական հետապնդման են ենթարկվում․ հայտարարություն՝ ուղղված դեսպաններին Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների մետաղական արգելափակոցներն են վերականգնվում Կիրանցում լարված է․ բնակիչները տեսնում են՝ ինչպես են ադրբեջանցիները մոտենում, սյուներ տեղադրում (տեսանյութ) «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը հայտարարություն է տարածելՍրբազան պայքար, շարժման նոր քայլերգը (տեսանյութ)Հայկական գյուղերից հրաժարվելը նվազեցնելու է քաղաքակրթական ու աշխարհաքաղաքական սուբյեկտայնությունը Հայկական պատմամշակութային ժառանգության բռնյուրացման նոր փորձ․ «Արևմտյան Ադրբեջան» TV են բացել Կիպրահայոց թեմն աջակցում է «Տավուշի» շարժմանը, կոչ է անում իշխանությանը հրաժարվել զիջումներից Իշխանությունը քարտեզներում չի ներկայացնում հանձնվող տարածքների իրական չափը․ հայտարարություն Հայաստանի վարչապետը չի կարող մասնակցել․ Ուշակովը՝ մայիսի 9-ին կայանալիք շքերթի մասին Տեսնու՞մ եք ինչքան մարդ կա. Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սոլակ գյուղ (տեսանյութ) Մեր փոխհատուցումը տվեք, էս գյուղն էլ վերցրեք․ էդպես ասե՞ին գյուղացիները․ սահմանազատում անելուն ձև կա (տեսանյութ) Տարածքի տիրոջը ճնշել են, որ մեզ տեղ չտրամադրի ժողովրդավար Հայաստանում. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Փաշինյանը կնախագահի Մոսկվայում ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը Արդյո՞ք մենք այն հասարակությունն ենք, որի հետ միայն Քրեական օրենսգրքով է պետք խոսել. Վարդապետյան Ծափեր, ողջույններ ու խաղաղության աղավնիներ. Սրբազանի գլխավորած քայլերթը հասավ Հրազդան (տեսանյութ)
Մայիսի 8-ին տեղի կունենա Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը
Մայիսի 6-ի դրությամբ ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սահմանային սյուն․ կառավարություն
Վահագն Խաչատուրյանը մեկնում է ԱՄՆԱռջևում ոստիկանական զորքեր են, չտրվեք սադրանքների. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Այս տարի Երևանը կունենա 171 հատ 8.5 մետրանոց նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուսՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը սատարում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը և կոչ անում բոլորին միանալԴոլարը, եվրոն ու ռուբլին թանկացել ենԸնդհանուր հայտարարություն կլինի, ես մեջը կլինեմ. Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահՇարժումը մի կարևոր նվաճում այն արդեն ունի՝ Ալիևի հայաստանյան «դեսպանների» ցանկն ամբողջանում է․ Սուրեն ՍուրենյանցՍամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սև ցուցակից»․ Hetq.amՏավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան

Ինչպես են ձևավորվում Դեր Զորի ճանապարհը և Լաչինի միջանցքը. Վահե Հովհաննիսյան

Ինչպես են ձևավորվում Դեր Զորի ճանապարհը և Լաչինի միջանցքը

Մասշտաբային նման ողբերգություններ լինում են, երբ ժողովուրդները չեն ունենում պետականություն, ինքնակազմակերպվելու ունակ միավորներ, վերնախավեր։

Դեր Զորի ճանապարհի մեր միլիոնավոր հայրենակիցների 90 տոկոսը որևէ գաղափար չուներ առաջին համաշխարհային պատերազմի նրբությունների և զարգացումների մասին։ Հասարակ, սովորական խաղաղ մարդիկ էին, հայեր, որոնք չունեին իրենց կազմակերպող, առաջնորդող՝ ո´չ պետություն, ո´չ վերնախավեր։

Գրեթե նույնը արդեն 21-րդ դարում Լաչինի միջանցքով հայերի բռնի տեղահանումն էր՝ ուղիղ եթերում։ Չկար պետություն, որը դա թույլ չէր տա։

Այս իշխանությունն իր քայլերով բառիս բուն իմաստով հայ ժողովրդի համար ստեղծում է նոր Դեր Զորի կամ Լաչինի միջանցք։

Նրանց միակ սուպերմոտիվացիան է՝ մնալ իշխանության, բայց դրա գինը մեր միակ պետությունն է։

Ավելի խոր վերլուծությունը տալիս է ավելի վտանգավոր պատկեր

1.     Նախորդ օրերին ԱԺ-ում հնչած մտքերը և մթնոլորտն ու նաև հասարակության արձագանքը խոսում են այն մասին, որ մենք ընթանում ենք վերնախավային և հանրային բանականության կորստի ճանապարհով։

2.     Ապրիլի 5-ից հետո Հայաստանը հայտնվեց խոր և ընդգծված մեկուսացման մեջ. Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, Ադբրբեջանը, տարբեր ձևակերպումներով, բայց շատ հստակ իրենց կոշտ ռեակցիան  արտահայտեցին։ Նայեք քարտեզին. սա մեր անմիջական աշխարհագրությունն է, մեր ճանապարհները, սահմանները։ Մեր անմիջական աշխարհագրությունը մեզ դեմ է։ Սա է նոր ցեղասպանության նախերգանքը։ Իրական Հայաստանը այստեղ է, ոչ թե ֆոն դեռ Լայենի սեղանին։

Սա պետական դեֆորմացիայի և ինքնակազմակերպման տապալման նոր փուլն է, որը միշտ ավարտվում է հայրենազրկմամբ, ցեղասպանությամբ։ Եթե մենք չփոխենք մեր պայքարի բովանդակությունը,  հենց դա էլ լինելու է։

Նույնիսկ Աուշվիցում եղել է ընդվզում

Իր վերջին ելույթից հետո, որն ըստ էության նոր ազգային աղետի անոնսն էր, Նիկոլը պետք է հրաժարական տար, ստեղծվեր հակաճգնաժամային կառավարություն, որը կփորձեր շտկել վիճակը։ Կամ պետք է լիներ զանգվածային ընդվզում, որովհետև մենք մարդիկ ենք, ոչ թե մորթվելու մատերիալ, ու չի կարելի մարդկանց անընդհատ անասունի տեղ դնել։ Նույնիսկ Աուշվիցում եղել է ընդվզում։ Հրաժարական նա չի տա, իսկ ընդվզում այս ձևաչափերով, «լիդերությամբ» ու բովանդակությամբ հնարավոր չէ։

Նոր լիդերության առաքելությունը

Անհավանական է, բայց հասարակությանը 90տոկոսը կա´մ չի հետևում զարգացումներին, կա´մ չի հասկանում ինչ է կատարվում։ Էլեմենտար՝ չի հասկանում, որ իրեն ասում են՝ «մորթվելու ես»։

Նոր լիդերության առաքելությունն է.

ա. Բացատրել սեփական ժողովրդին՝ ինչ է կատարվում և ուր է տանում այս ամենը։

բ. Ֆիքսել իրականությունը. չի եղել բանակցություն։ Մեզ 2 տարի խաբել են, թե ընթանում են խաղաղության բանակցություններ ու սահմազատման բնականոն աշխատանքներ։ Չկա միջնորդ, չկան բանակցային հարթակ ու ֆորմատ։ Կա մեծ ստվեր, որտեղ ընթանում է Հայաստանի կազմաքանդման պրոցեսը։

գ. Հետևաբար, Նոր լիդերության առաքելությունն է՝ առաջարկել նոր բովանդակություն, հաստատակամորեն գնալ իրական բանակցությունների Ադրբեջանի հետ՝ հստակ միջնորդությամբ ու ձևաչափով։

դ. Չպետք է վախենալ իշխանության նեղ խմբի կեղտոտ և կեղծ մեղադրանքներից՝ «պրոռուսական ընդդիմություն, ինքնիշխանության հակառակորդներ» և այլն։ Չպետք է վախենալ հանրության մեջ ներարկված հակառուսական տրամադրություններից։ Աուշվիցում սոցիոլոգիա չէր կարող լինել, և հասարակությանը դեռևս չգիտակցվող ցեղասպանությունից փրկելու համար լիդերությունը պետք է ունենա բավարար խիզախություն։

ե. Հայաստանում պետք է բարձրացվի ներքին հաշտության դրոշը։ Սա է այսօրվա պետական մտածողությունը և լիդերության որակը։ Սկզբում դժվար կլինի, բայց հետո բոլորով փրկվելու ենք հայրենազրկումից ու մորթվելուց։

զ. Դադարել ապավինել կեղծ կամ հորինած լիդերներներին։ Արհեստական սպասումները միայն ժամանակի կորուստ են։ Պետք է գնալ վերնախավերի ինքնուրույնության գիտակցման ճանապարհով։ Մենք կարող ենք ներսում փոխել մթնոլորտը, մենք կարող ենք նոր բովանդակությամբ բանակցել դրսում, մենք կարող ենք փրկել իրավիճակը։ Այդ «մենք»-ի համար Հայաստանում կա բավարար մարդկային ռեսուրս։ Միայն այս ճանապարհով է հնարավոր հասնել ամենակարևորին՝ դեէսկալացիա Հայաստանի համար՝ ներսում և սահմաններին։ Հայաստանը կարիք ունի իրավիճակի լիցքաթափման։

Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ