Պետք է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ՀՀ տարածքային ամբողջականության համար․ Փաշինյան
Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու փաստը ՀՀ իշխանություններին անհրաժեշտ է Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու համար, որովհետև Հայաստանի տարածքային ամբողջականությունը պարփակված է Ադրբեջանով։ Այդ մասին ԱԺ-ում՝ իր ելույթում, հայտարարել է Փաշինյանը։
«Եթե դու չես ճանաչում Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի, Վրաստանի տարածքային ամբողջականությունը, չես ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,- ասել է նա՝ նշելով, թե իրենից շատ ոչ մեկ պատմական Հայաստանը չի սիրի, բայց ինքը հրաժարվում է պատմական Հայաստանն ավելի շատ սիրել, քան իրական Հայաստանը: