Ֆերենցվարոշը հաղթեց, Սևիկյանը՝ գոլի հեղինակ
Հունգարիայի առանության 21-րդ տուրի շրջանակում «Ֆերենցվարոշը» սեփական հարկի տակ ընդունել էր «Դիոշդյորին»։
Հանդիպումն ավարտվեց «Ֆերենցվարոշի» հաղթանակով՝ 2-1 հաշվով։
Տանտերերի կազմում երկրորդ գոլը խփեց Էդգար Սևիկյանը։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի համար սա առաջին գոլն է հունգարական թիմի կազմում։
Այս խաղից հետո «Ֆերենցվարոշը» 61 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Աղբյուրը՝ Armsport