ՀՀ և Վրաստանի ԱԳՆ լրատվության վարչությունները քննարկել են հանրային իրազեկվածության հարցը
Ապրիլի 10-ին Թբիլիսիում տեղի են ունեցել խորհրդակցություններ ՀՀ ԱԳ նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության և Վրաստանի ԱԳ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչությունների միջև։ Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Հանդիպմանը քննարկվել են լրատվության և հանրային դիվանագիտության շրջանակներում համագործակցության մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել համատեղ ծրագրերի և ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացմանն ուղղված քայլերին։
Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել ընդլայնել գերատեսչությունների միջև ոլորտային փոխգործակցությունը։