Թուրքիան կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Թուրքիան կարող է նոր սահմանափակումներ մտցնել Իսրայել արտահանման համար, որոշումը կկայացվի՝ կախված իրավիճակի զարգացումից։ Այս մասին հայտարարել է հանրապետության առևտրի նախարարության ղեկավար Օմեր Բոլատը։
«Կախված իրավիճակի զարգացումից՝ կարող են ընդունվել նոր որոշումներ և նոր սահմանափակումներ մտցնել»,- ասաց նա։
Բոլատն ասել է, որ Թուրքիայի համար կարևոր է դադարեցնել բռնությունները Գազայում։ Մեր ապրանքները կարևոր են Իսրայելի համար: Մեր նպատակը Իսրայելին զգուշացնելն է։ Մենք այս նախազգուշացումն արեցինք և համապատասխան ուղերձ հղեցինք միջազգային հանրությանը` այսօր առավոտից 54 ապրանքատեսակների գծով ապրանքների արտահանման սահմանափակումներ մտցնելով,-ասել է նա։
Բոլատը հերքել է Թուրքիայի կողմից իսրայելական ռազմական ինքնաթիռների համար ավիավառելիքի ենթադրյալ մատակարարման մասին մեղադրանքները։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահի աշխատակազմի ապատեղեկատվության հակազդման կենտրոնը հերքել էր նման հաղորդագրությունները սոցիալական ցանցերում։