«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու անհրաժեշտություն. «Փաստ» Ծեծել են ու ճնշե՞լ․ «Հրապարակ» Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույցում «Ժողովուրդ»Ինքնասպանության փորձ` Կիևյան կամրջիցԻ՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ» Նիկոլի բախտ․ «Հրապարակ»Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել․ «Հրապարակ» Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»Պետական և համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում․ «Հրապարակ»Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով. «Ժողովուրդ»«Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ»Անկարան հույս ունի, որ մոտ ապագայում տեղի կունենա Պուտինի այցը ԹուրքիաՔաղշինկոմիտեից հայտարարում են՝ քաղաքաշինական գործընթացները կհստակեցվեն քաղաքացիների համար Սի Ցզինպինը մայիսի սկզբին կայցելի Ֆրանսիա, Սերբիա և ՀունգարիաՀայրենիքը մեր կարիքն ունի, դավաճանը հող է հանձնում․ երիտասարդների իրազեկման ակցիան՝ մոլլում Դատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի Երևանում Մարզպետը հետաքրքրվել է՝ որքանով են Սյունիքում աջակցում արցախցիներին ծրագրերում ընդգրկելու համար Կառավարությունից հայտնում են՝ կիրանցեցիներին առաջարկել են համատեղ քննարկումով «հարցերին լուծում տալ» Գեղարքունիքի մարզում հրդեհ է բռնկվել «ԻԺ» մակնիշի ավտոմեքենայում Հուժկու գործողությունների գնալու մեր կամքն արտահայտելու ենք առաջիկայում. Գասպարյան (տեսանյութ) Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքում Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց գյուղերը սահմանից հեռու են 5 կմ ԱՆ-ն հայտարարությամբ փորձում է կոծկել Կառավարության՝ սահմանազատման հարցով անթույլատրելի որոշումները Դատախազությունը չի կողմնորոշվում՝ Սրբազանին ծանր հանցագործության մեջ մեղադրող հրապարակումն ինչ անել Եռագույնը հաղթելու է սև ու սպիտակին, մեր խաչը՝ հոգևոր Հայաստանը՝ նոր Հայաստանին․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Փաշինյանի հետ հանդիպումից հետո Կիրանցից հայտարարություն է հնչում․ ՈՒՂԻՂՊետք չէ հերոսի կերպար ձևավորել` թվացյալ մեծ խնդիրների մասին խոսելով․ ՄԻՊ-ը՝ դպրոցականներին Քննարկվել են հայ-իրանական գործարար կապերի ամրապնդման, լոգիստիկ երթուղիներին առնչվող հարցեր Փաշինյանի կորտեժը հեռացման կոչերի տակ հեռացավ կառավարության շենքից (տեսանյութ) Շոկի մեջ ենք Փաշինյանի հանդիպումից հետո, դուռը բացելու ենք՝ ադրբեջանցի տեսնենք (տեսանյութ) Կիրանցիները դուրս եկան Փաշինյանի հետ հանդիպումից արտասվելով․ ավարտվել է հանդիպումը (տեսանյութ) Բռունցքդ վեր, բիրտ ուժով փորձելու են բացել կամուրջը․ բողոքի ակցիա՝ ԱԺ-ի մոտ ի պաշտպանություն Տավուշի (տեսանյութ) Կիմ Չեն Ընը փորձում է Ռուսաստանի օգնությամբ փրկել Հյուսիսային Կորեայի տնտեսությունըՏավուշցիները հանդիպում են Փաշինյանի հետ․ ՈՒՂԻՂԱրդարության մարտիկ Համբիկ Սասունյանը միացել է Տավուշի համար պայքարին Տավուշում խոչընդոտել են ԶԼՄ-ների աշխատանքը, բռնացել․ ոստիկանները պետք է պատասխանատվության ենթարկվեն Ադրբեջանի քարոզչամեքենան հստակ շեշտում է՝ սա Հայաստանի հետ իրենց համար «պայմանական սահման» է․ Տաթևիկ Հայրապետյան «Դավաճանը հողեր է հանձնում»․ ակցիա՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում (տեսանյութ) Ավտոերթ Գյումրիում՝ ի պաշտպանություն Տավուշի (տեսանյութ) Պաշտոնյա և ոչ պաշտոնյա չընդդիմություն` ասոցացված լրատվականներրով ու տարատեսակ զոմբիներով, ամոթն էլ լավ բան է․ Լիլիթ ԿուջոյանՈւկրաինացի զինվորականները դադարեցրել են պաշտպանական կառույցների կառուցումը Ավդեևկայի շրջանումԵվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կառաջարկի Ադրբեջանում ստեղծել ականազերծման եվրոպական խումբ Դատախազության հաղորդման մեջ Աշոտյանին կատարված անդրադարձը չի համապատասխանում իրականությանը Աչքով տեսնում են թշնամուն, Փաշինյանը ասում է` էդ ադրբեջանցի չի, ձեր աչքին ա երևացել. Դանիելյան (տեսանյութ) Առաջարկվում է բարեփոխել մեդիաոլորտը կարգավորող օրենսդրությունը. ԱԺ-ում հանրային քննարկում է եղել Հատուկջոկատայինները փակել են Ռուսթավելի պողոտայի ելքերը Իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա՝ սահմանի նոր նկարագրություն է արվում․ Ազատություն Մհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանի համագործակցությունը Համաշխարհային բանկի հետ «Ի՞նչ քննարկում»․ կառավարության շենք մտնող Սանոսյանը «տեղյակ չէր» տավուշեցիների հետ հանդիպումից (տեսանյութ) Ֆինանսների նախարարն ու Համաշխարհային բանկի տնօրենը քննարկել են նոր ծրագրերի մեկնարկը
Հասարակություն

Ոստիկանությունը պարզաբանել է բռնության ենթարկված երեխաների պաշտպանության կառուցակարգի բարեփոխումները

Ներքին գործերի նախարարության կողմից համայնքային ոստիկանության բարեփոխումների համատեքստում, հասցեագրելով նաև բռնության ենթարկված երեխաների պաշտպանության անհրաժեշտությունը, նախաձեռնվել և ընդունվել է օրենսդրական փաթեթ, որի հիման վրա 2024 թ. ապրիլի 4-ին ՀՀ կառավարությունը ընդունել է «Բռնության ենթարկված երեխայի՝ պաշտպանության կամ աջակցության տրամադրման նպատակով համապատասխան մարմիններ ուղղորդման կարգը, բռնության ենթարկված երեխային տրամադրվող աջակցության ձևերը և տրամադրման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշումը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից։

Ըստ աղբյուրի՝ որոշմամբ ներդրված կառուցակարգերն են.

Սահմանվում են բռնության ենթարկված երեխայի ուղղորդման գործընթացում ներգրավված մարմինների ու կազմակերպությունների շրջանակը, վերջիններիս միջև համագործակցության սկզբունքները (բռնության ենթարկված երեխային չվնասելը և չմեղադրելը, վստահության մթնոլորտի ձևավորումը և այդ մթնոլորտում երեխայի հետ շփումը, երկրորդային զոհականացման բացառումը, բռնության ենթարկված երեխային աջակցելը, ներառյալ՝ խնամքի կազմակերպումը, բռնության ենթարկված երեխայի վերաինտեգրումը հասարակություն և վերասոցիալականացումը և այլն) և ձևերը (տեղեկատվական համագործակցություն, վարչական-կազմակերպական համագործակցություն, սոցիալական դեպքի վարման շրջանակներում բազմամասնագիտական խմբի աշխատանք):

Ըստ իրավասության՝ մանրամասնվում է երեխայի ուղղորդման շրջանակներում շահագրգիռ մարմինների ու կազմակերպությունների համագործակցությունը՝ հիմնված երեխայի կարիքների գնահատման, ըստ անհրաժեշտության, սոցիալական դեպքի վարման և անհատական սոցիալական ծրագրի մշակման վրա՝ երեխային համապատասխան աջակցություն տրամադրելու և նրա լավագույն շահն ապահովելու նպատակով:

Նախատեսվում են երեխային տրամադրվող համակողմանի աջակցության ձևերը (վերականգնողական օգնություն, երեխայի և ընտանիքի` աջակցության կենտրոնում խնամքի կազմակերպում, իրավական օգնություն, կրթության կազմակերպում, բժշկական օգնություն, սոցիալ-հոգեբանական օգնություն և այլն):

Սահմանվում է երեխային համապատասխան աջակցության տրամադրման կարգը:

Ներքին գործերի նախարարությունը կարևորում է բռնության ենթարկված երեխաների պաշտպանության շրջանակներում միջգերատեսչական համագործակցությունը, որի ուղղությամբ հետևողականորեն իրականացվում են քայլեր։

Նշվում է, որ նախագիծը մշակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ ՆԳՆ հետ սերտ համագործակցության շրջանակներում։