Երևանի Խորենացի փողոցում հսկայական բարդին արմատից պոկվել ու տապալվել է
Այսօր՝ ապրիլի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Խորենացի փողոցում ժողովրդին հայտնի «Մետաքս» թաղամասում հսկայական բարդին արմատից պոկվել ու տապալվել է: Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: