Ոչ մի բան էլ Ադրբեջանի հետ չենք ստորագրի, եթե չգանք համաձայնության. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
Հայաստանը չի բացառում Ադրբեջանի հետ ցանկացած խաղաղության համաձայնագրից հրաժարվելու հնարավորությունը, եթե կողմերը փոխզիջման չգան առանցքային հարցերի շուրջ։ Այս մասին խորհրդարանում հայտարարությունների ժամին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«ՀՀ սահմանից որևիցե մաս քննարկման ենթակա չէ, բանակցությունները վարվում են, աշխատանքային խմբերը հանդիպում են, դա որևիցե բան չի նշանակում։ Կարող է ինչ-որ մի պահ մենք ընդհանրապես հրաժարվենք որևիցե բան ստորագրելուց, եթե չգանք համաձայնության»,-ասաց ԱԺ նախագահը։