«Ադրբեջանն ա արգելել»․ Ռուստամյանը՝ փակ նիստից իրենց դուրս հրավիրելու մասին
«Սա երբեք չի կարող համարվել դիվերսիֆիկացիա, ակնհայտ ճամբարի փոփոխում է։ Իրենց պետք չի բաց նիստ անել, օգտվեցին նաև մեր առաջարկից, որ նիստ անենք։ Չգիտես՝ ինչ տրամաբանությամբ արգելվել է մեր ֆրակցիայի կեսի մասնակցությունը»։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով իրեն և մի շարք պատգամավորների՝ փակ նիստին մասնակցելուց զրկելու որոշմանը։
«Ադրբեջանն ա արգելել, Ադրբեջանը պահանջել ա` ինչո՞ւ եք թույլ տալիս ծանոթանան, իրենք էլ արագ-արագ Ադրբեջանի ասածն իրականացնում են։ Բոլորն ունեցել են հասանելիություն, բայց ստորագրել են, որ այն, ինչ իրենց հասանելի ա, չհրապարակեն։ Եթե ես գնայի ու հրապարակեի, այդ ժամանակ կարող էին ինձ արգելել»,- ասաց Ռուստամյանը։