Պուտինը ՀԱՊԿ-ում ՌԴ լիազոր ներկայացուցիչ Միքայել Աղասանդյանին ազատել է պաշտոնից
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փոխարինել է ՀԱՊԿ-ում ՌԴ լիազոր ներկայացուցչին. Միքայել Աղասանդյանի փոխարեն նշանակվել է ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Վիկտոր Վասիլևը, համապատասխան հրամանագրերը տեղադրված են իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում։
«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության մշտական և լիազոր ներկայացուցիչ նշանակել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Վիկտոր Լվովիչ Վասիլևին»,- ասված է փաստաթղթում։
Մեկ այլ հրամանագրով Պուտինը Միքայել Աղասանդյանին ազատել է այդ պարտականություններից։
Երկու հրամանագրերն էլ ուժի մեջ են մտնում ստորագրման օրվանից՝ ապրիլի 9-ից։