Տիգրան Աբրահամյանը լայնամասշտաբ ռազմական գործողությունների հնարավորություն այս պահին չի տեսնում
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը լայնամասշտաբ ռազմական գործողությունների հնարավորություն այս պահին չի տեսնում, բայց ոչ թե այն պատճառով, որ Ադրբեջանն ագրեսիվ չէ կամ ընդունակ չէ դրան, այլ կարծում է, որ ադրբեջանական քաղաքական նպատակներն այս փուլում ենթադրում են ոչ թե լայնամասշտաբ ռազմական գործողություններ, այլ որոշակի սահմանափակ ճակատով գործողություններ։
«Գործողություններ Հայաստանի այն ուղղություններով, որոնք Ադրբեջանի համար կարող են մարտավարական ու ռազմավարական գերակայության տեսանկյունից կարևոր հանգրվան դառնալ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Ըստ Աբրահամյանի` Ադրբեջանի կողմից հաշվարկ կա, որ չորս գյուղերի ու անկլավների հանձնումը Հայաստանի համար բավականին խոցելի իրավիճակ է ստեղծելու: