Այս կրակոցները չեն տալիս նման գնահատական անելու տրամաբանություն. Քոչարյանը` ռազմական լայնամասշտաբ գործողությունների մասին
ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը չի բացառում, որ հայ-ադրբեջանական սահմանին կարող են լինել ռազմական գործողություններ, բայց չի կարծում, թե վերջերս հաճախակի դարձած սահմանային կրակոցները կարող են վերածվել ռազմական լայնամասշտաբ գործողությունների։ Այդ մասին նա ասաց ԱԺ ճեպազրույցի ընթացքում` անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի այն գնահատականին, թե հնարավոր է՝ կրակոցները վերածվեն լայնամասշտաբ գործողությունների։
«Այս կրակոցները չեն տալիս նման գնահատական անելու տրամաբանություն։ Եթե լայնամասշտաբի բան լինի` մենք պետք է մեր այսօրվա գործը չթողենք վաղվա օրվան, որպեսզի դիմակայենք դրանց»,- ասաց նա։