Կրակոցը վատ բան է, բայց նախորդ օրվա կրակոցները սովորական էին` ոչինչ չասող. Անդրանիկ Քոչարյան
Այն կրակոցները, որոնք հիմա դուք ներկայացնում եք, այն մշտական կրակոցների տրամաբանության մեջ են, որը ոչինչ չի ասում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
«Նախորդ օրվա կարկոցները սովորական կրակոցներ էին` ոչինչ չասող»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Նա իհարկե ընդգծում է, որ մտահոգված են ցանկացած կրակոցով։
«Նույնիսկ կարող եմ ասել, թե քանի կրակոց է եղել, բայց չեմ ասի, քանի որ դա կսկսեն շահարկել։ Կրակոցը վատ բան է, բայց եթե չենք պատասխանել, նշանակում է՝ դրա մեջ էդքան մեծ վտանգ չենք տեսել»,- ասաց նա` հավելելով, որ կրակոցի փաստը գյուղերի ուղղությամբ արձանագրված չէ։
Հարցին, թե` գուցե ուզում են վախի մթնոլորտ ստեղծել, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Մենք չենք ուզում վախեցած երևալ»։