«Արշակ, տուն արի...քոռանամ ես». Անդրանիկ Քոչարյանը` պաշտպանության նախկին նախարարին (տեսանյութ)
Արշակ Կարապետյանին սպասում ենք Հայաստանում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ–-ական Անդրանիկ Քոչարյանը` անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի հայտարարություններին։
Լրագրողի դիտարկմանը` թե Արշակ Կարապետյանը ասել է, որ իշխանությունները իր համար տրիբունալ են պատրաստում Հայաստանում, Քոչարյանն արձագանքեց.
«Քոռանամ ես, եկեք բոլորս միասին հուզվենք, Արշակ, տուր արի, արի տրիբունալ էստեղ ստեղծենք։ Ոնց կարող եմ չհետևել ՀՀ-ից փախած պաշտպանության նախարարներին, նրան վաղուց եմ հետևում»,- ասաց նա։