ԱԺԲ անդամներ Արա Պապյանը և Գարեգին Չուգասզյանը հանդիպել են Բագրատ Սրբազանի հետ «Նիկոլ, ես գալու եմ քո հետևից»․ Տիգրան Ուրիխանյանը մեկուսարանից լուսանկար է հրապարակելԱրմենը աջ դաստակի ափային մակերեսի «ջնջխված» վերք է ստացել. ոստիկանները քաշքշելով մարմնական վնասվածք են պատճառել (տեսանյութ)Փոխգնդապետ Գրիգորյան, հորդորում եմ արցախցիներին այլևս չզանգել ու չհրավիրել վարչություն. փաստաբանԵրևանում սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտԾանր հիվանդությունն անողոք գտնվեց՝ նրան խլելով խիստ անժամանակ, երբ նա դեռ շատ անելիքներ ուներ․ Լոռու մարզպետը ցավակցել է Կարեն Սարիբեկյանի հարազատներին
Ալմաթիում ավարտվել են Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները. ԱԳՆ
Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսում հանդիպել է իրանահայերի և իրաքահայերի միությունների ներկայացուցիչների հետԱշտարակում աղմկահարույց կրակոցներ արձակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն և խոստովանել արարքըՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ բերման ենթարկված անձանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով
Հորդորում ենք Լեո Նիկոլյանին դադարեցնել հացադուլը և այլ տարբերակով պայքարել արդարության վերականգնման համար. «Տավուշը հանուն հայրենիքի»
Զինծառայող Նարեկ Նազարյանի սպանության դեպքի նախաքննությունը, նրա ծառայակցի վերաբերյալ մեղադրանքով, ավարտվել է«Տանիքը արդեն ներսից քանդվում ա գլխներիս… Միրզոյանարարատին պարտադրվում են պայմաններ». Արտակ ԶաքարյանԲերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է մարմնական վնասվածք, այդպիսի ուժի կիրառումը սանկցավորվել է անձամբ կառավարության ղեկավարի կողմից. ՄելիքյանՇնորհիվ Բագրատ Սրբազանի և նրա առաջնորդած պայքարի, հայերեն «Սրբազան» տիտղոսն այլևս մուտք է գործել ադրբեջաներեն. Վարդան Ոսկանյան
Մենուա Սողոմոնյանը բերման է ենթարկվել
Հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել իշխանական շարքերում. «Հրապարակ»Ոստիկանությունը հետո ինչպե՞ս է իր ուսադիրների վրա նստած խարանը մաքրելու. Գեղամ Մանուկյան
Բերետավորները գետնին են տապալում ՀՀ դրոշը` խաղաղ ցուցարարին ձերբակալելու ժամանակ (տեսանյութ)
Երևանում մեկնարկել են խաղաղ անհնազանդության ակցիաներ. կան փակ ճանապարհներ (ուղիղ)Ինչո՞ւ են լարվել Երևանի քաղաքապետի և փոխքաղաքապետի հարաբերությունները. «Հրապարակ»Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմը իրենց զորակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» հոգևոր և ազգային շարժմանը
«Էջմիածին դաշինքի» ավագանու անդամները, ովքեր պետք է դիմավորեին Փաշինյանին, բերման են ենթարկվել ոստիկանություն
Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով. «Ժողովուրդ»Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ դեմ հարուցված քրեական գործը կկարճվի՞. «Ժողովուրդ»Ռուսաստանի հետ հարաբերությունների աշխարհաքաղաքական ենթատեքստերը. «Փաստ»Դուք լեզու եք գտել՝ մենք ի՞նչ կարող ենք անել. «Հրապարակ»2018-ին հեղափոխությո՞ւն էր, թե՞ կռիվ լափամանի համար. «Ժողովուրդ»Ի՞նչ է քննարկել Սրբազանը պատգամավորների հետ. «Հրապարակ»Ինչպես չխանգարել և ջուր չլցնել անհայրենիքության ջրաղացին. «Փաստ»ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Իսրայելը մերժել է Գազայում հրադադարի առաջարկըԲլինկենը Կոնգրեսին զեկույց կներկայացնի Գազայում Իսրայելի գործողությունների վերաբերյալՓաշինյանը վաղը կայցելի Էջմիածին․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները ակցիա կանեն Հայկական Կարմիր խաչի ընկերությունը նոր նախագահ ունի ԱՄՆ-ը կասեցրել է ռումբերի մատակարարումն ԻսրայելինՎաղը՝ ժամը 11:00-ին, փակվելու է Թբիլիսյան խճուղին, զուգահեռ Տիգրան Մեծ փողոցը Մեղադրանք է առաջադրվել Ազատի կացարանում դեպքի օրը հերթապահ զինծառայողին Լիտվան թույլատրել է իր զինվորներին Ուկրաինայում վարժանքներ անցկացնել
Լեմկինի ինստիտուտը մեղադրել է Նիկոլ Փաշինյանին Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնելու մեջ
ԲՏԱ նախարարը այցելել է Հրազդանի գործարան․ դադարեցվել է տնօրենի և փոխտնօրենի հետ համագործակցությունը ՀՀ իշխանության ստոր քաղաքականության գինը վճարում է հայ ժողովուրդը․ Նոր Ջուղայի Հայ Դատի գրասենյակ Անահիտ Ավանեսյանը գործուղվում է Աբու Դաբի ՄԻՊ-ը համակարգային խնդիրները լուծելու հարցում կարևորել է ՊՆ-ի և ԳՇ-ի համագործակցությունը Ալեն Սիմոնյանը Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով պարգևատրելու կարգադրություն է ստորագրել Ես ուզում եմ Հայրենիք և Պատիվ ունենալ. ես չեմ ուզում կյանքից նզովված մեկնել․ Սրբազանի խոսքը ՆԱՏՕ-ի համաժողովում հայկական կողմը համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերել Ես ձգտում չունեմ վարչապետ դառնալու, բայց ժամանակից առաջ չընկնեք, ինչ կլինի, Աստված կտնօրինի. Սրբազան (տեսանյութ) «Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ աձնակազմներին են ներկայացվել պետերի ժ/պ-ները Ժողովու'րդ, ամեն մեկդ զինվոր դարձե'ք, հասնելու ենք մեր փափագին, այս պայքարը ինքնամաքրման մասին է (տեսանյութ) Վաղը ՀՀ-ի տասը վայրերում` Երևանում և մարզերում, անհնազանդության գործողություններ են լինելու (տեսանյութ)

Ես չեմ բացառում, որ Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակման կգնա․ իրենց նպատակը Հայաստանն արևմտյան Ադրբեջանի վերածելն է

Նիկոլ Փաշինյանը վերջերս այց էր կատարել սահմանամերձ գոտի, որտեղ պատրաստվում են  այդ տարածքները հանձնել և ահաբեկել է ժողովրդին պատերազմով։ Բա եթե պարզապես հիստերիկ կրակում են, որևէ վտանգ չկա, ուրեմն պետք չի նաև ժողովրդին վախեցնել։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։ 

«Իրականում այդպես չէ։ Իրականում շատ հստակ ծրագրավորված գործընթաց է, որը բազմիցս փորձարկվել է և տվել է իր արդյունքները, քանի այս իշխանությունները ղեկավարում են մեր երկիրը, այնտեղից վախեցնում են, այստեղից վախեցնում են, և ստեղծում են տպավորություն, որ մենք ուրիշ ճանապարհ չունենք, պիտի զիջենք, որպեսզի կարողանանք գոյատևել այս տարածքներում և իրենց ծրագիրը՝ կտոր-կտոր հանձնելու և Ադրբեջանի պահանջները բավարարելու ընթացքով, ամբողջությամբ դրված է գործողության մեջ»,- ասաց Ռուստամյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունների բանավոր խոսկցությունները զուգորդվում են սահմանային լարվածություններով, որպեսզի Ադրբեջանն ու Թուրքիան ստանան իրենց համար ընդունելի արդյունքներ և անընդհատ զիջումներով հասնեն իրենց նպատակին։ 

Հարցին, թե կրակոցների լուծելիք խնդիրն արդյոք միայն Տավուշի 4 գյուղերն են, թե ավելի հեռուն գնացող, Ռուստամյանն ասաց, որ իհարկե ավելի հեռուն գնացող են խնդիրները․

«Իրենք երբեք էլ կանգ չեն առել որևէ պահանջի վրա։ Ժամանակին անկեղծության պոռթկում ունենալով՝ Նիկոլ Փաշինյանն ինքն է դա հաստատել՝ ասելով, որ մենք պատրաստ ենք զիջել, բայց չգիտենք՝ մինչև ինչքան զիջենք, որ իրենց բավարարենք։ Ես գիտեմ՝ մինչև ինչքան պետք է զիջել, որ իրենց բավարարել՝ մինչև հայկական ինքնության վերացումը, հայկական գործոնի վերածումը և Հայաստանի վերածումն արևմտյան Ադրբեջանի։ Այս ընթացքն իրականացվում է այս ահաբեկչական մթնոլորտը ստեղծելով մեր շուրջ, մենք էլ մյուս կողմից ասում ենք՝ թույլ ենք, անկարող ենք, ամենաբարենպաստ պայմաններն են ստեղծվում»,- նկատեց պատգամավորը։

Նա չբացառեց, որ Ադրբեջանն այս անգամ լայնամասշտաբ հարձակման կգնա, որ միանգամից խնդիրը լուծի։

«Լոկալ բախումների ընթացքով հասել է ինչ-որ լոկալ արդյունքի, բայց այս անգամ կարծում եմ՝ իրենց նպատակը շատ ավելի գլոբալ է և այդ գլոբալ խնդիրը լուծելու համար մենք ինքներս պատերազմով այդ հարցը լուծելու պարարտ հող ենք ստեղծել, երբ որ մենք ասում ենք, որ այդ տարածքներն իրենցն են, արդեն հրավիրում ենք, որ այդ տարածքներ մտնեն ցանկացած եղանակով, այդ թվում՝ զորքով»,- շեշտեց  Ռուստամյանը։