«Պատգամավորից բարձր ստանում են բոլորը, բայց ամենաշատը քննադատվում են պատգամավորները». Ալեն Սիմոնյան
Քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանն Ազգային ժողովում ներկայացրեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Այն նախատեսվում է ՀՌՀ նախագահի և անդամների աշխատավարձերը բարձրացնել և հասցնել ԿԸՀ-ի նախագահի և հանձնաժողովի անդամների աշխատավարձերի չափին։
«ՀՌՀ հանձնաժողովի նախագահի աշխատավարձը, պահումները հանած, կկանգի մոտ 858 հազար դրամ, իսկ հանձնաժողովի անդամինը՝ 615 հազար դրամի կարգի»,- ասաց Վաչե Քալաշյանը` հավելելով, որ աշխատավարձը հաշվարկվում է բազային աշխատավարձը գործակցով բազմապատկելով։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նեղսրտեց. «Որքան հասկանում եմ, պատգամավորից բարձր ստանում են բոլորը, բայց ամենաշատը քննադատվում են պատգամավորները»,–ասաց նա։
Քալաշյանն էլ առաջարկեց, որ աշխատավարձի բարձրացման նախաձեռնությամբ պատգամավորները նույնպես հանդես գան, և իրենք կդիտարկեն այն։