Խոսել այն մասին, թե դրանք ադրբեջանական բնակավայրեր են, նշանակում է՝ գնալ միակողմանի զիջումների. Սեյրան Օհանյան
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը բացահայտ սուտ է որակում այն խոսակցությունները, թե սահմանազատումը և սահմանագծումը Տավուշից սկսելն առաջարկել է Գլխավոր շտաբը։
Նա նշեց, որ սահմանազատումը և սահմանագծումն իրականացնում է պետության ռազմաքաղաքական ղեկավարությունը։
«Իրենք պետք է հասկանան այն, որ Տավուշում մեր պաշտպանությունը բավականին բարձր մակարդակի է։ Այդ 4 գյուղերը, որոնց մասին խոսվում է, հայկական են, գտնվում են մեր տիրապետության տակ, միևնույն ժամանակ՝ այդ հատվածում բավականին տարածքներ գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ»,- ասաց Սեյրան Օհանյանը։
Նա ընդգծեց, որ խոսել այն մասին, թե դրանք ադրբեջանական բնակավայրեր են, նշանակում է, որ մեր իշխանությունները չեն հասկանում, թե ինչ է նշանակում սահմանազատում և սահմանագծում, գնում են միակողմանի զիջումների։
Օհանյանի գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը.
«Դա միակողմանի պահանջ է»,- ասաց նա։