Երբ անվտանգություն ենք ասում, առաջինն ասում ենք բանակ, բանակը պետք է վերջում ասենք․ Փաշինյան
Երբ անվտանգություն ենք ասում, առաջինը միանգամից ասում ենք՝ բանակ, բայց բանակը պետք է վերջում ասենք։ Այդ մասին հայտարարել է Փաշինյանը․
«Երբ բանակը մտնում ա գործի մեջ, նշանակում ա՝ վերջ, արդեն ամեն ինչ ավարտվել ա, ու արդեն գործը բանակինն ա»,- ասել է նա՝ նշելով, որ «անվտանգությունն ապահովելու համար պետք է լեգիտիմության գծերի վրա կանգնել»։
«Մեր լեգտիմության գիծը մեր միջազգայնորեն ճանաչված սահմանն ա, որպեսզի որևէ մեկը մեր դեմ հարձակումը արդարացնելու հնարավորություն չունենա»,- հավելել է Փաշինյանը։