Սահմանադրությունը գոյություն չունի, քանի այն գոյություն չունի մարդկանց մտքում․ Փաշինյան
Սահմանադրության բովանդակության հեղինակը պետք է լինի ժողովուրդը։ Այդ մասին հայտարարել է Փաշինյանը։
«Երբ Սահմանադրության մասին սկսեցինք խոսել, սաղ ասեցին՝ էս ամիս, էն մյուս ամիս․․․արդեն ցույցեր էին անում Սահմանադրության ընդունման դեմ՝ առանց ընկալելու, որ մենք ընդամենը էդ թեման տանում էինք՝ ժողովրդի հետ ստեղծեինք Սահմանադրությունը»,- նշել է Փաշինյանը՝ հավելելով, թե Սահմանադրությունը պետք է գրվի մաքսիմում երեք հոգու կողմից։
«Եթե ինձ էսօր հարցնեք՝ ինչ պետք ա գրված լինի կամ չլինի Սահմանադրության մեջ, կարող ա ես ինչ-որ մտքեր ունենամ, բայց էդ Սահմանադրությունը գոյություն չունի, քանի այն գոյություն չունի մարդկանց մտքում։ Որ մարդկանց մտքում չլինի, 700 հզ․ մարդ ո՞նց ա գնալու կողմ քվեարկի․․․ մենակ մի պարագայում, որ համարի՝ ինքն ա տերը ու հեղինակը»,- ասել է նա։