ՀԱՊԿ պետությունները հանդես են գալիս Աֆղանստանի՝ անկախ, միասնական և խաղաղ պետության կայացման օգտին
ՀԱՊԿ քարտուղարությունում աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովան Աֆղանստանի գծով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ, Աֆղանստանի աջակցության ՄԱԿ-ի առաքելության ղեկավար Ռոզա Օթունբաևայի հետ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը տեղեկացրել է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման և միջազգային հանրությանը Աֆղանստանի վերաինտեգրման նպատակով ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող միջազգային աջակցության հիմնական ուղղությունների մասին, կիսվել երկրի ներքաղաքական զարգացման ընթացքի վերաբերյալ դիտարկումներով:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ՀԱՊԿ անդամ պետությունները հանդես են գալիս Աֆղանստանի՝ որպես անկախ, միասնական և խաղաղ պետության կայացման օգտին՝ զերծ ահաբեկչությունից, պատերազմից և թմրանյութերից: