Ադրբեջանի կեղծ պնդումներն իբր Հայաստանի կողմից հրադադարի խախտման մասին Բաքվի ագրեսիայի արդարացման համար են. Սնել
Հայաստանի կողմից «հրադադարի խախտման վերաբերյալ» Ադրբեջանից աճող կեղծ պնդումները ունեն նպատակ՝ օգտագործել դա հրադադարի խախտումներն արդարացնելու համար և սովորաբար դրանց նախորդում են Բաքվի ավելի մեծ հարձակումները»:
Այս մասին «X»-ի իր միկրոբլոգում գրում է ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը, որը լուսաբանում է կովկասյան, Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հակամարտություններն ու ճգնաժամերը:
«Տագնապալի է, քանի որ Ադրբեջանը վերջին շաբաթներին խստացրել է իր տարածքային պահանջները Տավուշի մարզում»,- նշում է Սնելը։