Օրսկում մոտ 600 տուն ջրի տակ է անցել ամբարտակի փլուզումից հետո
Օրենբուրգի շրջանի Օրսկ քաղաքում 9 փողոցների մոտ 600 տուն ջրի տակ է անցել ամբարտակի փլուզումից հետո: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությանը։
Գերատեսչության տվյալներով՝ ներկայումս ջուրը շարունակում է հոսել քաղաքի հին հատված, որտեղ հիմնականում տեղակայված է մասնավոր հատվածը։
Տեղի բնակիչներն ասում են, որ մի քանի օր է, ինչ արտահոսք է եղել: Մինչ այդ, մոտակայքում գտնվող ջրամբարը մեծ քանակությամբ ջուր է բաց թողել, սակայն իշխանությունները հայտարարել են, որ ամբարտակը կպահպանվի: Օրսկի քաղաքապետն ասել է, որ իրավիճակն անկանխատեսելի է.
Ավելի ուշ Օրենբուրգի մարզի նահանգապետի և կառավարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ Օրսկի ժամանակավոր կացարաններում հավաքվել է 235 մարդ։