ՀՀ պատվիրակությունը Բրյուսելում հայտնել է, որ Ադրբեջանը մեծ քանակի սպառազինություններ է ձեռք բերում
Բրյուսելում հանդիպումից առաջ հայկական պատվիրակությունը եվրոպացի և ամերիկացի դիվանագետներին է փոխանցել փաստաթղթեր, որոնք վկայում են Իսրայելից և Պակիստանից դեպի Ադրբեջան սպառազինությունների լայնածավալ մատակարարումների մասին:
Politico-ի խմբագրությունը հաղորդում է, որ կարողացել է ծանոթանալ այդ թղթերին, որով հայկական կողմը հայտնում է, որ այս տարվա սկզբից Ադրբեջանը միջինում օրական ստանում է սպառազինության մեկ խմբաքանակ: Հայաստանը նաև ներկայացրել է, որ սեպտեմբերին Ադրբեջանը ռազմական գործողություն է սկսել Լեռնային Ղարաբաղը գրավելու համար, ինչը հանգեցրել է 100 000 հայերի զանգվածային բռնագաղթի: