Ամերիկացի սենատորն ասել է, որ ԱՄՆ-ն ու Ուկրաինան չեն կարող միասին լինել ՆԱՏՕ-ում
ՆԱՏՕ-ն կարող է ունենալ կամ ԱՄՆ-ը, կամ Ուկրաինան, բայց ոչ երկու երկրները: Այսպիսի կարծիք է հայտնել ԱՄՆ սենատոր Մայք Լին իր սոցիալական ցանցերում։
Քաղաքական գործիչը մեկնաբանել է Էնտոնի Բլինկենի վերջին հայտարարությունը, թե Կիևը կդառնա դաշինքի անդամ և գրել է.
«Ուկրաինան կարող է լինել ՆԱՏՕ-ում։ Կամ ԱՄՆ-ն: Բայց ոչ երկուսն էլ»,-նշել է նա:
Ապրիլի 4-ին Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն համաձայնել է առաքելությու» ստեղծել Ուկրաինայում։
Այն կպատրաստի Ուկրաինայի զինված ուժերը: