Բայդենն ամենահիմար նախագահն է, որ երբևէ ունեցել ենք. Թրամփ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկրի պատմության մեջ ամենակոռումպացված և ոչ կոմպետենտ պետության ղեկավարն է։ Այս կարծիքը հայտնել է Ամերիկայի նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփը ռադիոհաղորդավար Հյու Հյուիթին տված հարցազրույցում։
«Ամբողջ աշխարհը պայթում է այս ապուշ նախագահի պատճառով։ Նա ապուշ է։ Նա ամենահիմար նախագահն է, որ երբևէ ունեցել ենք։ Նա ամենակոռումպացվածն է ու ամենաանգործունակը։ Եվ նա ամենավատ նախագահն է, որը մենք երբևէ ունեցել ենք»,- ասել է Թրամփը։
Նա նաև նշել է, որ եթե ինքը ղեկավարեր Միացյալ Նահանգները, ապա Ուկրաինայի և Գազայի հատվածի հակամարտությունները երբեք չէին լինի։
Ապրիլի 4-ին Թրամփը հայտարարել էր, որ Բայդենը թմրանյութերի, հիմնականում՝ տարբեր խթանիչների ազդեցության տակ մասնակցել է միջոցառումների։