Թայվանի երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 1106-ի․ 705 մարդ մնացել է փլատակների տակ
Թայվանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի, 1106-ը վիրավորվել է, ևս 705 մարդ մնացել է փլատակների տակ:
Այս մասին հայտնում է կղզու Կենտրոնական լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով աղետների արձագանքման կենտրոնին:
Բացի այդ, հաղորդվում է, որ անհետ կորել է 18 մարդ, որոնցից չորսը օտարերկրացիներ են՝ Հնդկաստանի, Կանադայի և Ավստրալիայի երկու քաղաքացի։