Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024–ի» եզրափակիչ փուլը․ ուղիղ Բագրատ Սրբազանը մայիսի 12-ին Սուրբ Պատարագի կմասնակցի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Մայիսի 12-ին, ժամը`17:00-ին, Մատենադարանի դիմացից կմեկնարկի երիտասարդական երթ դեպի հրապարակ Չելսին գոլառատ խաղում հաղթեց Նոթինգեմ Ֆորեսթին «Դամասկոսի ճանապարհ եմ մաղթում ՔՊ-ականներին». Արմեն Աշոտյան Վանաձորի գերեզմանատներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին Շիրակի և Տավուշի թեմերի առաջնորդները միասին լուսանկար են հրապարկել Ջրափոսի պատճառով Opel-ը գլխիվայր հայտնվել է ճանապարհի մեջտեղում. վիրավորներից մեկը զինծառայող է Վահագն Խաչատուրյանն ընդունել է Փասադենայի քաղաքապետ Վիկտոր Գորդոյին Ստեղ է՞լ եք նույն սցենարով գնում, հին շենքում դաս անեն, այստեղ` կառուցեք. Փաշինյանը Ջանֆիդայում էր (տեսանյութ) Եթե ՔՊ-ականներն ապաշխարեն, և եթե ժողովուրդը դրա դիմաց ների իրենց, ես ո՞վ եմ, որ չներեմ․ Աշոտյան ՄԻՊ-ը տեսակցել է վնասվածք ստացած բողոքի ակցիայի մասնակցին Փաշինյանական քաղաքականությունը սինխրոնիզացված է Ալիևի հետ Փաշինյանը ծորակներն ու պատերի ներկն է ստուգում Արագածի դպրոցում (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում մեկնարկել է Արցախ-Հայաստան եռօրյա ֆորում (տեսանյութ) Վաղվա նիստում դատարանն անդրադառնալու է Սամսոնյանի ու Սաղաթելյանի խափանման միջոցի հարցին Աննա Այվազյանը՝ սամբոյի Եվրոպայի չեմպիոն Օդի ջերմաստիճանը մայիսի 13-14-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով Հաջորդը դու ես ու քո տունը, եթե դեռ տանը նստած ես ու աջակցում ես Հայաստանի իշխանությանը. Գեղամյան Իմ ասածների վերաբերյալ ենթադրություններ անելուց առաջ կապվեք ինձ հետ՝ ճշտելու․ Ալեն Սիմոնյան ՊՆ-ն հերքում է․ Մուրացանի զինվորական հոսպիտալի բժիշկներին չեն արգելում մասնակցել ցույցերին Ադրբեջանցիները հիմնահատակ ոչնչացրել են օկուպացված Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին Մի՛ տրվեք սադրանքներին․ ի՞նչ պետք է անի ցուցարարը․ հրապարակվել է ուղեցույց Պապոյանն ԱՄՆ-ում ընդգծել է Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման կարևորությունը և այդ ուղղությամբ իրականացվելիք աշխատանքներըԵրկրաշարժ՝ Ադրբեջանում. այն զգացվել է նաև Սյունիքի մարզում Հետևյալ հասցեներում լույս չի լինիԵզրափակչից ժամեր առաջ Նիդեռլանդների ներկայացուցիչը հեռացվել է «Եվրատեսիլ 2024»-իցԱդրբեջանցիները հիմնահատակ ոչնչացրել են Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին (լուսանկար)Երևանի կենտրոնում բախվել է 4 մեքենա և 44 երթուղու ավտոբուսըՎահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսում խոսել է սահմանազատման գործընթացի մասինՈստիկանության՝ անհամաչափ ուժ կիրառելու հետևանքով քաղաքացին մարմնական վնասվածք է ստացել. իրավապաշտպաններՓաշինյանը Ջրառատում ներկա է եղել Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացման արարողությանը (տեսանյութ)Հրայր Ալիխանյանը հաղթել է մեկնարկում. վարկանիշային մրցաշարԵս ՔՊ-ն ներսից գիտեմ, իրենք հիմա խուճապի մեջ են, ժողովուրդը մի քիչ էլ պիտի սեղմի ու վերջ․ «Հեղափոխության նախկին պահապան» (տեսանյութ)Ռուս զինվորականները Խարկովի մարզում հինգ բնակավայր են ազատագրել
Սպասում ենք ձեզ Հայաստանում. Բագրատ սրբազանի կոչը` սփյուռքահայերին (տեսանյութ)
Սարկավագը կենտրոնի ոստիկանության բաժնում է, մինչև 16:00 ազատության մեջ կլինի. փաստաբանԵկեղեցու ժամանակավոր մուտքը քաղաքականություն խորհրդանշական ակտ է, որն ավետում է, որ Հայաստանում լիբերալիզմի ժամանակաշրջանն ավարտվել է․ քաղաքագետԱԺԲ անդամներ Արա Պապյանը և Գարեգին Չուգասզյանը հանդիպել են Բագրատ Սրբազանի հետ «Նիկոլ, ես գալու եմ քո հետևից»․ Տիգրան Ուրիխանյանը մեկուսարանից լուսանկար է հրապարակելԱրմենը աջ դաստակի ափային մակերեսի «ջնջխված» վերք է ստացել. ոստիկանները քաշքշելով մարմնական վնասվածք են պատճառել (տեսանյութ)Փոխգնդապետ Գրիգորյան, հորդորում եմ արցախցիներին այլևս չզանգել ու չհրավիրել վարչություն. փաստաբանԵրևանում սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտԾանր հիվանդությունն անողոք գտնվեց՝ նրան խլելով խիստ անժամանակ, երբ նա դեռ շատ անելիքներ ուներ․ Լոռու մարզպետը ցավակցել է Կարեն Սարիբեկյանի հարազատներին
Ալմաթիում ավարտվել են Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները. ԱԳՆ
Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսում հանդիպել է իրանահայերի և իրաքահայերի միությունների ներկայացուցիչների հետԱշտարակում աղմկահարույց կրակոցներ արձակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն և խոստովանել արարքըՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ բերման ենթարկված անձանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով
Հորդորում ենք Լեո Նիկոլյանին դադարեցնել հացադուլը և այլ տարբերակով պայքարել արդարության վերականգնման համար. «Տավուշը հանուն հայրենիքի»
Զինծառայող Նարեկ Նազարյանի սպանության դեպքի նախաքննությունը, նրա ծառայակցի վերաբերյալ մեղադրանքով, ավարտվել է

ԱԺ-ում քննարկվել են բենզինի եւ հեղուկ գազի վաճառքով զբաղվող ընկերությունների խնդիրները

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 4-ին կազմակերպած աշխատանքային քննարկման օրակարգում բենզինի եւ հեղուկ գազի վաճառքով զբաղվող ընկերությունների խնդիրներն էին: Քննարկմանը մասնակցում էին վառելիքի  վաճառքով զբաղվող ընկերությունների, ոլորտի հետ առնչվող պետական մարմինների ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի տեղեկացմամբ դեռեւս փետրվարի 5-ին հանդիպել  էին  ոլորտի տնտեսվարողների հետ եւ քննարկել տարբեր հարցեր, որոնց մեծ մասը կապված է եղել գործող կարգավորումների հետ: Վառելիքի լիցքավորմամբ զբաղվող տնտեսվարողները  ներկայացրել էին   առաջարկներ եւ դժգոհություններ: «Պարզ դարձավ, որ խնդիրը կապված է ոչ թե տեսչական մարմինների հետ, այլ այն կարգավորումների, որոնց հիման վրա տեսչական մարմիններն աշխատում են»,- ասել է Բաբկեն Թունյանը եւ հավելել, որ այսօրվա  հանդիպումը միտված է համապատասխան մարմինների ներկայացուցիչների հետ վերստին քննարկելու խնդիրները: «Հույս ունենք, որ այս հանդիպումը կավարտվի ավելի առարկայական եզրահանգումներով»,- ասել է նա:

Տնտեսվարողների ներկայացուցիչ Արա Հովհաննիսյանը հայտնել է՝  խնդիրն այն է, որ ոլորտի գործունեության սկզբից ի վեր Հայաստանում առկա է այն իրավիճակը, որը գրեթե չի համապատասխանում միջազգայնորեն ընդունված կարգերին, ձեւերին եւ նորմերին: «Այսօր իրողությունն այն է, որ ունենք բազմաթիվ՝ սեփականության վկայական ունեցող, շինարարական եւ համապատասխան բոլոր  թույլտվություններով կառուցված ավելի քան 20-30 տարի շահագործվող  օբյեկտներ, որոնք այսօր փակման վտանգի տակ են, քանի որ կիրառվում են մի քանի շինարարական նորմեր եւ կանոններ, որոնք անթույլատրելի են դարձնում համապատասխան տեսչական մարմնի կողմից տվյալ օբյեկտի գործունեությունը»,- ասել է նա: Արա Հովհաննիսյանը փոխանցել է տնտեսվարողների առաջարկը, այն է՝ վերանայել գործող շինարարական կանոնները եւ նորմերը, որ արդյունքում լինի այնպես՝ հնարավոր լինի տարանջատել գոյություն ունեցող եւ գործող օբյեկտը նոր կառուցվող եւ նախագծվող օբյեկտից: Ըստ նրա՝ 40-50 տարի առաջ մշակված նորմերն այլեւս արդիական չեն տեխնոլոգիական եւ այլ առումներով:

Ելույթ ունեցողը ներկայացրել է միջազգային փորձը, նշել, որ այսօրվա վառելիքը որակապես տարբերվում է մի քանի տասնյակ տարի առաջ եղած  վառելիքից, հետեւաբար բենզալցակայաններին ներկայացվող պահանջները  պետք է համապատասխան լինեն: Ըստ նրա՝  վառելիքի վաճառքով զբաղվող օբյեկտների գործունեության արդյունքում այսօր 100 մլրդ դրամ մուտք է լինում պետբյուջե:  Նշվել է, որ բենզալցակայանների մեծ մասում առկա է մեկ հրշեջ ջրածորան (հիդրանտ), սակայն պահանջվում է ունենալ երկուսը, ինչը խնդրահարույց է՝ ըստ տնտեսվարողների: Նշվել են  նաեւ  այլ պահանջներ:

Պետական մարմինների ներկայացուցիչները բարձրաձայնել են իրենց  կառույցների  դիրքորոշումները, ինչպես նաեւ օրենսդրական այն պահանջները, որոնց պետք է համապատասխանեն ոլորտի կարգավորումները: Փաստարկվել է երկրորդ հիդրանտի կարեւորությունն անվտանգության ապահովման տեսանկյունից:

«Հայնախագիծ» ԲԲԸ տնօրենի խորհրդական Սաշուր Քալաշյանի խոսքով քաղաքաշինական նորմերը մի նպատակ ունեն. ապահովել բնակչության, մարդու ապրելու եւ  արարելու անվտանգ միջավայրը: Նրա խոսքով ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ վերջին 20 տարիներին բենզալցակայանների մեծ մասը գործել է հախուռն կերպով, շատ անգամ առանց թույլտվության կամ սխալ թույլտվությամբ, այնուհետեւ, երբեմն անօրինական կերպով, ստացել կադաստրային գրանցում: «Բոլոր դեպքերում, բենզալցակայանների անվտանգությունը պետք է ապացուցվի կամ հիմնավորվի օրենքով, գիտականորեն՝ նկատի ունեմ: Գիտականորեն հասկացվի, վերլուծվի եւ որոշում կայացվի»,- ասել է նա:

Ամփոփելով քննարկումը՝ հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նշել է՝  պետք է այնպես անել, որ հաշվի առնվեն ե՛ւ տնտեսվարողների շահերը, ե՛ւ քաղաքացիների անվտանգության ապահովման հարցերը:

Որոշվել է համապատասխան կառույցի համակարգմամբ շարունակել հարցի քննարկումը՝ նպատակ ունենալով վերանայել ոլորտի կանոնակարգումները: