Եզրափակչից ժամեր առաջ Նիդեռլանդների ներկայացուցիչը հեռացվել է «Եվրատեսիլ 2024»-իցԱդրբեջանցիները հիմնահատակ ոչնչացրել են Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին (լուսանկար)Երևանի կենտրոնում բախվել է 4 մեքենա և 44 երթուղու ավտոբուսըՎահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսում խոսել է սահմանազատման գործընթացի մասինՈստիկանության՝ անհամաչափ ուժ կիրառելու հետևանքով քաղաքացին մարմնական վնասվածք է ստացել. իրավապաշտպաններՓաշինյանը Ջրառատում ներկա է եղել Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացման արարողությանը (տեսանյութ)Հրայր Ալիխանյանը հաղթել է մեկնարկում. վարկանիշային մրցաշարԵս ՔՊ-ն ներսից գիտեմ, իրենք հիմա խուճապի մեջ են, ժողովուրդը մի քիչ էլ պիտի սեղմի ու վերջ․ «Հեղափոխության նախկին պահապան» (տեսանյութ)Ռուս զինվորականները Խարկովի մարզում հինգ բնակավայր են ազատագրել
Սպասում ենք ձեզ Հայաստանում. Բագրատ սրբազանի կոչը` սփյուռքահայերին (տեսանյութ)
Սարկավագը կենտրոնի ոստիկանության բաժնում է, մինչև 16:00 ազատության մեջ կլինի. փաստաբանԵկեղեցու ժամանակավոր մուտքը քաղաքականություն խորհրդանշական ակտ է, որն ավետում է, որ Հայաստանում լիբերալիզմի ժամանակաշրջանն ավարտվել է․ քաղաքագետԱԺԲ անդամներ Արա Պապյանը և Գարեգին Չուգասզյանը հանդիպել են Բագրատ Սրբազանի հետ «Նիկոլ, ես գալու եմ քո հետևից»․ Տիգրան Ուրիխանյանը մեկուսարանից լուսանկար է հրապարակելԱրմենը աջ դաստակի ափային մակերեսի «ջնջխված» վերք է ստացել. ոստիկանները քաշքշելով մարմնական վնասվածք են պատճառել (տեսանյութ)Փոխգնդապետ Գրիգորյան, հորդորում եմ արցախցիներին այլևս չզանգել ու չհրավիրել վարչություն. փաստաբանԵրևանում սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտԾանր հիվանդությունն անողոք գտնվեց՝ նրան խլելով խիստ անժամանակ, երբ նա դեռ շատ անելիքներ ուներ․ Լոռու մարզպետը ցավակցել է Կարեն Սարիբեկյանի հարազատներին
Ալմաթիում ավարտվել են Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները. ԱԳՆ
Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսում հանդիպել է իրանահայերի և իրաքահայերի միությունների ներկայացուցիչների հետԱշտարակում աղմկահարույց կրակոցներ արձակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն և խոստովանել արարքըՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ բերման ենթարկված անձանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով
Հորդորում ենք Լեո Նիկոլյանին դադարեցնել հացադուլը և այլ տարբերակով պայքարել արդարության վերականգնման համար. «Տավուշը հանուն հայրենիքի»
Զինծառայող Նարեկ Նազարյանի սպանության դեպքի նախաքննությունը, նրա ծառայակցի վերաբերյալ մեղադրանքով, ավարտվել է«Տանիքը արդեն ներսից քանդվում ա գլխներիս… Միրզոյանարարատին պարտադրվում են պայմաններ». Արտակ ԶաքարյանԲերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է մարմնական վնասվածք, այդպիսի ուժի կիրառումը սանկցավորվել է անձամբ կառավարության ղեկավարի կողմից. ՄելիքյանՇնորհիվ Բագրատ Սրբազանի և նրա առաջնորդած պայքարի, հայերեն «Սրբազան» տիտղոսն այլևս մուտք է գործել ադրբեջաներեն. Վարդան Ոսկանյան
Մենուա Սողոմոնյանը բերման է ենթարկվել
Հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել իշխանական շարքերում. «Հրապարակ»Ոստիկանությունը հետո ինչպե՞ս է իր ուսադիրների վրա նստած խարանը մաքրելու. Գեղամ Մանուկյան
Բերետավորները գետնին են տապալում ՀՀ դրոշը` խաղաղ ցուցարարին ձերբակալելու ժամանակ (տեսանյութ)
Երևանում մեկնարկել են խաղաղ անհնազանդության ակցիաներ. կան փակ ճանապարհներ (ուղիղ)Ինչո՞ւ են լարվել Երևանի քաղաքապետի և փոխքաղաքապետի հարաբերությունները. «Հրապարակ»Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմը իրենց զորակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» հոգևոր և ազգային շարժմանը
«Էջմիածին դաշինքի» ավագանու անդամները, ովքեր պետք է դիմավորեին Փաշինյանին, բերման են ենթարկվել ոստիկանություն
Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով. «Ժողովուրդ»Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ դեմ հարուցված քրեական գործը կկարճվի՞. «Ժողովուրդ»Ռուսաստանի հետ հարաբերությունների աշխարհաքաղաքական ենթատեքստերը. «Փաստ»Դուք լեզու եք գտել՝ մենք ի՞նչ կարող ենք անել. «Հրապարակ»2018-ին հեղափոխությո՞ւն էր, թե՞ կռիվ լափամանի համար. «Ժողովուրդ»Ի՞նչ է քննարկել Սրբազանը պատգամավորների հետ. «Հրապարակ»Ինչպես չխանգարել և ջուր չլցնել անհայրենիքության ջրաղացին. «Փաստ»ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Իսրայելը մերժել է Գազայում հրադադարի առաջարկըԲլինկենը Կոնգրեսին զեկույց կներկայացնի Գազայում Իսրայելի գործողությունների վերաբերյալՓաշինյանը վաղը կայցելի Էջմիածին․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները ակցիա կանեն Հայկական Կարմիր խաչի ընկերությունը նոր նախագահ ունի ԱՄՆ-ը կասեցրել է ռումբերի մատակարարումն ԻսրայելինՎաղը՝ ժամը 11:00-ին, փակվելու է Թբիլիսյան խճուղին, զուգահեռ Տիգրան Մեծ փողոցը Մեղադրանք է առաջադրվել Ազատի կացարանում դեպքի օրը հերթապահ զինծառայողին Լիտվան թույլատրել է իր զինվորներին Ուկրաինայում վարժանքներ անցկացնել

Ամսի 5-ին հայ ժողովրդին կառաջարկվի արևմտյան կոնֆետ՝ Ռուսաստանի և Իրանի հանդեպ «սառնության» դիմաց. Վահե Հովհաննիսյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը երեկ հայտարարել է, որ «սահմանազատումը Տավուշից սկսելու վերաբերյալ որոշում դեռ չկա»։ Այս հայտարարությունն ակնհայտորեն արվել է « ոտքի վրա»՝ ներքին պայթյունավտանգության պոտենցիալը տեսնելուց հետո։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․

«Սրանից հետո ծագում է մեկ էական հարց. եթե նման որոշում չկա, ապա ինչո՞ւ իր ղեկավարը՝ ՀՀ վարչապետը շտապեց ի լուր աշխարհի հայտարարել, որ 4 գյուղերն Ադրբեջանինն են։ Ինչո՞ւ մինչև սահմազատման աշխատանքները սկսելը Հայաստանի վարչապետը արեց նման բան՝ քանդելով Հայաստանի բանակցային դիրքերը՝ Ալիևին տալով հետագա քայլերի «լեգիտիմ» հիմք։ Ի՞նչ էր սա։ Այս իրավիճակը որևէ մեկի հրաժարականի առիթ չէ՞։

Ամսի 5-ը գալիս է

Մինչ այդ հայ ժողովուրդը ահռելի անիմաստ սպասումների մեջ է՝ ամսի 5-ի հանդիպումից։ Ճնշող մեծամասնությունը տեղյակ էլ չէ՝ ինչ հանդիպում է, ովքեր են մասնակիցները, բայց ինչպես մեր պատմության մեջ հաճախ է պատահում, իռացիոնալ սպասումները հաղթում են բանականությանը։

Վերջին շաբաթվա ՌԴ ԱԳՆ-ի և ԱՄՆ պետդեպի հայտարարությունները փաստում են, որ Հայաստանը պաշտոնապես հայտնվել է Արևմուտք-Ռուսաստան բախման կենտրոնում։ Մեր փոքր, սիրուն 29800-ը այս իշխանությունը դարձրեց աշխարհի ուժեղների պոլիգոն։ Հայ ժողովուրդը սա չի հասկանում, բայց հետևանքները, ամենայն հավանականությամբ կտեսնի ու կզգա։

Ամսի 5-ին հայ ժողովրդին կառաջարկվի արևմտյան կոնֆետ՝ Ռուսաստանի և Իրանի հանդեպ «սառնության» դիմաց։ Այդ կոնֆետն այդպես էլ մնալու է օդում՝ փողի և այլ բարիքների խոստման տեսքով։ Իսկ կորուստները ցավոք, կարող են լինել շատ առարկայական։

Բլինքենը հանդիպումից առաջ զանգում է Ալիևին, հանգստացնում, որ «քննարկվելու են բացառապես տնտեսական հարցեր», իսկ սրտատրոփ ամսի 5-ին սպասող հասարակությունն արդեն ի վիճակի չէ ընկալելու, որ սննդի ու փողի ակնկալիքի դիմաց կարող է վճարել հայրենիքի հատվածներով ու նորանոր զոհերով։

Կյանքը ամսի 5-ից հետո

Իռացիոնալ սպասումներին մշտապես զոհ գնացող հասարակությունից պետական մտածողությամբ հասարակություն մենք կստանանք միայն այն ժամանակ, երբ ձևավորվի պետական մտածողությամբ վերնախավ։ Հետպատերազմյան էլիտաները պետք է առաջին հերթին ունենան ներքին կարմիր գծեր՝ անհատական և թիմային «չիկարելիների» համակարգ, լինեն միավորներ և ոչ թե՝ անհատների շուրջ շքախմբեր։ Ողբերգությունը որոշակիորեն արագացրեց ընթացքը, և արդեն ձևավորվել է լուրջ-սկզբունքային անհատների մեծ անվանացանկ։ Հաջորդ քայլն արդեն նոր ասելիքով միավորների ձևավորումն է և այդ միավորների՝ իրար հետ աշխատելու նոր մշակույթը։ Նոր, գրագետ իշխանությունը, որում տեղ կունենան բոլոր ունակ մարդիկ, այնքան արագ կփոխի մթնոլորտը երկրի ներսում, որ արտաքին ռիսկերից շատերը պարզապես կդառնան անհնար»։