ԱՄՆ-ը պատրաստ է միջին հեռահարության հրթիռներ տեղակայել Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում
Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատար Չարլզ Ֆլինը Տոկիոյի Yomiuri թերթին տված հարցազրույցում հայտարարել է մոտ ապագայում Հնդկ-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում միջին հեռահարության հրթիռներ տեղակայելու ԱՄՆ մտադրության մասին։
Խոսելով հրթիռների մասին՝ նա ասել է, որ մոտ ապագայում պլաններ կան դրանք ներմուծել տարածաշրջան՝ դաշնակիցների և գործընկերների հետ համագործակցությամբ։
Ինչ վերաբերում է Չինաստանի հրթիռների արդիականացմանը, նա ասել է, որ հակամիջոց գտնելը վճռորոշ դեր է ԱՄՆ բանակի համար: