Իբրահիմ Ռաիսին խոսել է Իսրայելի հետ պատերազմի մասին
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին կարծում է, որ այսօր անհնար է կարգավորել հարաբերությունները Իսրայելի հետ։ Այս մասին գրում է Tasnim-ը։
«Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը նման է պարտվող ձիու վրա խաղադրույք կատարելուն, այսօր դա անհնար է», - ասել է Ռաիսին` Ղուդսի միջազգային օրվան ընդառաջ տեսահամաժողովում։
«Այսօր փոխզիջումային ծրագրերն ուղարկվել են պատմության արխիվներ, և անհնար է որևէ ծրագիր իրականացնել առանց պաղեստինցիների ներկայության»,- հավելել է նա։