Թուրքիայում իրանական հանցավոր խումբ են բացահայտել
Իզմիրում ձերբակալվել է իրանական հանցավոր խմբի պարագլուխը: Թուրքիայի ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ նրան մեղադրանք է առաջադրվել կազմակերպված հանցավոր խմբավորում ղեկավարելու, ապօրինի ազարտային խաղերի և փողերի լվացման համար:
Ամիրիին օգտագործել է կեղծ նույնականացման քարտ: Նա թաքնվել է Իզմիրում և փորձել փախչել Թուրքիայից։ Ամիրիից բացի ձերբակալվել է ևս 4 մարդ, 6-ը պատասխանատվության են ենթարկվել: