Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Բաքվում է
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան։
Այս մասին գրում է Haqqin.az-ը։
Վրաստանի վարչապետին դիմավորել են Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Ախմեդովը, արտաքին գործերի փոխնախարար Սամիր Շարիֆովը, Վրաստանում Ադրբեջանի դեսպան Ֆաիկ Գուլիևը, Ադրբեջանում Վրաստանի դեսպան Զուրաբ Պատարաձեն, պաշտոնատար այլ անձինք։