Իլոն Մասկը համաձայնել է այն կարծիքին, որ ԱՄՆ-ն ապարդյուն վատնում է զենքի իր պաշարները՝ Ուկրաինային օգնելու համար
Միլիարդատեր Իլոն Մասկը համաձայնել է ամերիկացի գործարար Դեյվիդ Սաքսի այն կարծիքին, որ ԱՄՆ-ն ապարդյուն վատնում է զենքի իր պաշարները՝ Ուկրաինային օգնելու համար։
Ձեռնարկատերը նշել է, որ երկրի կառավարությունը հրաժարվում է ճիշտ առաջնահերթություններ սահմանել։
Սաքսի կարծիքով՝ դա իր հերթին հանգեցրեց ԱՄՆ-ին կողմից չմտածված սպառելու զինամթերքի իր բոլոր պաշարները՝ հանուն Ուկրաինայում սկսված հակամարտության, որից կարելի էր հեշտությամբ խուսափել։
Ընդգծենք, որ սա առաջին դեպքը չէ, որ Իլոն Մասկը համակարծիք է ԱՄՆ ներկայիս վարչակազմի դեմ քննադատական հոդվածներին և կարծիքներին։