Ռուսաստանում հարձակվել են նավթավերամշակման գործարանների վրա
Անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Սամարայի շրջանում գտնվող նավթավերամշակման գործարանների վրա։
Այս մասին հաստատել է շրջանի նահանգապետ Դմիտրի Ազարովը։
«Այսօր առավոտյան անօդաչու թռչող սարքի հարձակում է տեղի ունեցել Սիզրանի նավթավերամշակման գործարանի վրա և հարձակման փորձ Նովոկուիբիշևսկի նավթավերամշակման գործարանի վրա: Արդյունքում Սիզրանի նավթավերամշակման գործարանի տարածքում նավթամթերքների վերամշակման ստորաբաժանում է բռնկվել»,- նահանգապետի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը։
Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։